ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության առաջարկ

Սեպտեմբերի 18, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

(2022 թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ)

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4 առաջնահերթություններից որևէ մեկին.

  • Ակտիվ բազմակարծիք ժողովրդավարություն (մեկ ուսումնական նիստ՝ հավաքներին և միավորումներին մասնակցության ազատության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ համայնքաբնակ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ երիտասարդության և ժողովրդավարության վրա կլիմայական ճգնաժամի և շրջակա միջավայրի քայքայման ազդեցությունը մեղմելու գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ),
  • Երիտասարդների իրավունքներ (երկու ուսումնական նիստ՝ անապահով երիտասարդների սոցիալական իրավունքների իմացության վերաբերյալ),
  • Համակեցություն՝ խաղաղ և ներառական հասարակությունում (մեկ ուսումնական նիստ՝ ռասիզմի և խտրականության վերաբերյալ, երկու ուսումնական նիստ՝ համեմատական մոտեցմամբ գենդերային հավասարության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ գնչու երիտասարդների մասնակցության վերաբերյալ),
  • Երիտասարդական աշխատանք (երկու ուսումնական նիստ՝ ոչ ֆորմալ կրթության որակի և մեթոդաբանության վերաբերյալ):

Հայտադիմումները կարող են ներկայացվել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ eyc.studysessions@coe.int էլ. հասցեով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն