Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը:
Հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին և ղեկավարությանը՝ նշելով, որ մարզային թատրոնները կրում են անգնահատելի առաքելություն և նշանակություն մեր մշակութային կյանքում:
«Մարզային թատրոններն այն բացառիկ, եզակի կառույցներն են, որոնք ակտիվություն են հաղորդում մշակութային կյանքին: Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը բոլոր ժամանակներում ունեցել է ստեղծագործական ակտիվ դրսևորումներ, կարողացել է լուծել դերասանական սերնդափոխության խնդիրը, և այդ առումով այն առավելություն ունի: Այսօր յուրաքանչյուր պիես բեմադրելիս ընդգրկվում են տարբեր սերունդների արտիստներ՝ դերասանական համերաշխությամբ ձևավորելով գեղարվեստական արժեքներ»,- կարևորել է Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը շեշտել է նաև, որ թատրոնի հետ իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ պետական դրամաշնորհների շրջանակում, և ուրախալի է, որ թատրոնը, հիմնված լինելով ավանդական արժեքների վրա, պարբերաբար անկանխատեսելի խիզախումներով է հանդես գալիս: Արա Խզմալյանը հորդորել է թատրոնի տնօրենին, որպեսզի այդ միտումներն ու փոխակերպումները լինեն ավելի ակտիվ և հետևողական:
«Ժամանակին առաջարկել եմ թատրոն հրավիրել տարբեր ռեժիսորներ: Թատրոնները պետք է դավանեն մշտապես գործող այն գաղափարը, որ դրանք ազատ հարթակ են, դռները բաց են այլ ռեժիսորների, տաղանդավոր մարդկանց առջև»,- հավելել է Արա Խզմալյանը և իր խոնորհումն արտահայտել թատրոնի 90 տարիները ձևավորած բոլոր արվեստագետներին:
Անդրադառնալով հոբելյանական ծրագրերին` թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշել է, որ հոբելյանական միամսյակը գերհագեցած ծրագիր է ունենալու: Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին, Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղով: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահե Շահվերդյանն է: Հաջորդիվ կլինի ևս մեկ պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է։ Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին:
«Հոբելյանական միամսյակի շրջանակում անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնն ամբողջությամբ նվիրված կլինի մեր թատրոնի 90-ամյա հոբելյանին: Փառատոնի բացումը տեղի կունենա Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի ներկայացմամբ՝ մեկնելով հյուրախաղի Ալավերդի»,- ասել է Լուսինե Սահակյանը և հավելել, որ հոկտեմբերից թատրոնը հյուրախաղերով հանդես կգա նաև մայրաքաղաքում:
Նշենք, որ Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 12-16-ը հյուրախաղերով հանդես կգա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: Հանդիսատեսին կներկայացվեն «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրդ», «Չար ոգի», «Անուշ» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում է արծաթե հուշամեդալի թողարկում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…