ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Օլիմպավանում հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են մարզաբազայում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, խոսել ոլորտում առկա խնդիրներից, համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններից:
Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Տեղում մարզիկները ցուցադրել են իրենց մարզական կարողություններն ու կատարել որոշ հնարքներ: ՀԱՕԿ նախագահի գնահատմամբ՝ Օլիմպավանի մարզիկներից լավագույն ցուցանիշները գրանցում են ծանրորդները՝ ընդհուպ մինչև աշխարհի չեմպիոններ դառնալով: Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Տաշքենդում կայանալիք խաղերում հայ ծանրորդները կունենան թիմային հաղթանակ:
Հանդիպմանը նաև քննարկվել են ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները, սպորտի զարգացմանն ուղղված քայլերը, 2024 թ.-ին կայանալիք Օլիմպիական խաղերում մարզական պատրաստվածությանն ուղղված հարցեր:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Օլիմպավան մարզաբազայի պայմանները՝ դրանք համարելով միջազգային չափանիշներին համապատասխան:
«ԿԳՄՍ նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցները, որպեսզի յուրաքանչյուրս մեր մասով առավելագույն արդյունք ցույց տանք սպորտի զարգացման բնագավառում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով համատեղ ջանքերի կարևորությունը հատկապես 2024 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում ներկայանալու գործում: Կողմերը քննարկել են նաև մարզադպրոցների քանակը ավելացնելու հեռանկարները՝ նշելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ շոշափելի արդյունք կունենան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ժամանակակից կրթական միջավայրը բնութագրվում է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով և թվային գործիքների ակտիվ կիրառմամբ: Այս պայմաններում պատմության դասավանդման հիմնական մարտահրավերներից են՝ ․ քննադատական մտածողության զարգացումը ․ մեդիագրագիտության ձևավորումը ․ փաստի…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մեր դպրոցական իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր դասարանում մենք ունենք Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) աշակերտներ: Եվ եթե ուսումնական ծրագրերը (ԱՈՒՊ-ները) մենք սովորել ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց