ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել են «ԱՐՓԱ» (ARPA) ինստիտուտի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն (ARPA. Analysis Research & Planning for Armenia) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր։ Այն նպատակ ունի նպաստել Հայաստանում կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Այս տարիների ընթացքում ինստիտուտը մի շարք ծրագրեր է իրականացրել` աջակցություն ցուցաբերելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կառույցներին: Այժմ նորարարական գաղափարների և գիտության զարգացման ուղղությամբ «ԱՐՓԱ» ինստիտուտն աջակցություն է ցուցաբերում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային` հիմնելու միջազգային չափանիշներին համապատասխան գիտաարտադրական արհեստանոց, որն ընդունված է կոչել «Մաքուր սենյակ»: Այն հնարավորություն կտա իրականացնել նոր որակի գիտական ուսումնասիրություններ: «ԱՐՓԱ» ինստիտուտի աջակցությամբ ՀՀ ավագ դպրոցների աշակերտները Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին (Intel International Science and Engineering Fair) մասնակցելու հնարավորություն ունեն: Ուսանողների համար իրականացվում է նաև նորարարության ամենամյա մրցույթ։
Կարևորելով համագործակցությունը և շնորհակալություն հայտնելով «ԱՐՓԱ» ինստիտուտին` ցուցաբերած շարունակական աջակցության համար, նախարարը նշել է, որ կառավարության նոր ծրագրում կրթության և գիտության ոլորտներին կարևոր տեղ է հատկացված: Այժմ մշակվում է ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումների ծրագիրը, որով պետությունը հանձնառություն է ստանձնում մինչև 2026 թվականը կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: «Մենք մտադիր ենք բոլոր 1400 դպրոցներն ապահովել բնագիտական լաբորատորիաներով, որը կնպաստի ԲՏՃՄ առարկաների կրթության որակի բարելավմանը և հիմքեր կստեղծի ճարտարագիտական և տեխնոլոգիական գիտության զարգացման համար»,- նշել է Վահրամ Դումանյանը` համոզմունք հայտնելով, որ ձգտումը դեպի գիտություն սկսվում է դպրոցից:
Նախարարի խոսքով` երկարատև քննարկումներից հետո Կառավարությունը հաստատել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որտեղ հատուկ շեշտադրում է արված բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաների ուսուցմանը: Չափորոշիչն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, որի արդյունքների վերլուծությունից և որոշակի խմբագրումներից հետո այն կներդրվի նաև մնացած դպրոցներում: Զուգահեռաբար մշակվում են ուսուցիչների մասնագիտական կատարելագործման և վարձատրության համակարգի նոր մոդելներ:
Վահրամ Դումանյանը նշել է, որ հանրակրթության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հատկապես հեռավոր մարզերում առկա է մասնագետ ուսուցիչների պակաս, ինչպես նաև տարբեր բնակավայրերի դպրոցների միջև որակի ընդգծված շեղումներ կան, հետևաբար միջին որակի բարելավումն այժմ ամենաառաջնային խնդիրն է:
Խոսելով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների մասին` ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ԱԺ-ի կողմից ամիսներ առաջ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքով մի շարք արմատական փոփոխություններ էին նախատեսված: Սակայն օրենքի գործողությունը, որոշակի խնդիրներով պայմանավորված, Սահմանադրական դատարանի կողմից կասեցվել է: Նախարարը հույս է հայտնել, որ խմբագրումներից հետո օրենքի նախագիծը կրկին կշրջանառվի և կստեղծվեն բուհական կրթության որակի բարելավման նոր իրավական հիմքեր:
Հանդիպման ընթացքում «ԱՐՓԱ» ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր՝ հետագա համագործակցության վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան