Չնայած 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակը մոտենում է իր ավարտին, բայց դրանով չի թուլանում ուսումնական գործընթացը Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում:
Բազմաբնույթ միջոցառում-հաշվետվությունները շարունակվում են. ուսումնական կիսամյակի աշխատանքներն ամբողջանում են իրենց արդյունքներով:
Առաջավոր փորձի հերթական բաց դաս էր III Ա դասարանում: Դասը վարում էր փորձաշատ մանկավարժ, իր մասնագիտության մեծ գիտակ, սիրված դասվար Յուլյա Մկրտչյանը: Դասն ամփոփիչ էր:
Դասի թեման՝ «Ժողովուրդն իմաստուն է»:
Դասի նպատակն էր խորացնել աշակերտների գիտելիքները ժողովրդական բանահյուսության, առակի ժանրի մասին, զարգացնել նրանց հիշողությունը, ուշադրությունը և տրամաբանական մտածողությունը:
Դասի փուլերը միահյուսված էին, մեկը լրացնում էր մյուսին:
Մտագրոհի փուլում աշակերտները ներկայացրին առակի ժանրը, նրա նշանակությունը, խթանման փուլում լուծեցին տրված խաչբառը, իմաստի ընկալման փուլում ներկայացրին, թե ինչպես պատմությունը առակ դարձավ, որն է առակի իմաստը, նպատակը:
Կշռադատման փուլում աշակերտները իմացան, որ առակները ժողովրդական բանահյուսության նմուշներից են:
Կատարվեց խմբային աշխատանք: Չորս խմբի բաժանված աշակերտները ներկայացրին մեծանուն առակագիրներ Մխիթար Գոշին, Վարդան Այգեկցուն, Աթաբեկ Խնկոյանին և Եզոպոսին, նրանց անմահ ստեղծագործություններից յուրաքանչյուրը մեկ առակ պատմեց, տրվեց առակի մեկնությունը, յուրաքանչյուր խումբ բեմականացրեց մի առակ:
Կատարվեց անդրադարձ:Աշակերտները իմացան, որ առակները գեղարվեստական փոքրիկ ստեղծագործություններ են կենդանիների, բույսերի, թռչունների, ինչպես նաև մարդկանց մասին և ունեն այլաբանական իմաստ:
Դասը շատ հետաքրքիր էր, կազմակերպված և ուսանելի:
Կ. Ստեփանյան
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց