ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կավելանան օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները

Սեպտեմբերի 16, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ավելացնել օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարները։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Այս նախագիծը կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը նա հնչեցրել է Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ՝ հավաքական թիմի հետ հանդիպման ընթացքում։ Վստահ եմ, որ այս փոփոխությունը մեր մարզիկներին միանշանակ կոգևորի և կտանի դեպի հետագա նվաճումներ»,- նշել է նախարարը։

Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանվել են հետևյալ պարգևատրման գումարները։

Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկներ

Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 մլն դրամ․ փոփոխության արդյունքում նրանք կստանան 25 մլն դրամ։ Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 12 մլն 500 հազար դրամ։ Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 5 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկներ

Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ։ Երկրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 7 մլն 500 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 10 մլն դրամ։ Երկրորդ տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 3 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 4 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկներ

Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 5 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 7 մլն 500 հազար դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 2 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 3 մլն դրամ:

Անվանական թոշակների, ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների գումարների ավելացում

Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության հաստատմանն են ներկայացվել նաև չզեկուցվող երկու որոշման նախագծեր, որոնցում նույնպես նախատեսվում է անվանական թոշակների գումարների և շահառուների, ինչպես նաև ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների գումարների ավելացում: Այսպես՝ գործող կարգով օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակ․ փոփոխության արդյունքում կստանա 1 մլն դրամ։ Բացի դրանից՝ շահառուների թվում ավելացել են անձնական մարզիչները և բժիշկները: Երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 350 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 700 հազար դրամ: Երրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 300 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 600 հազար դրամ: Ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը գործող կարգով ստանում է 200 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 300 հազար դրամ: Օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրը ստանում է 140 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 200 հազար դրամ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր մարզիկը ստանում է 100 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 150 հազար դրամ:

Հավելենք, որ որոշման ընդունումը կնպաստի բարձր նվաճումների հասած հավաքական թիմերի մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների սոցիալական վիճակի բարելավմանը: Այն կխթանի մարզաձևերի զարգացումը, մասսայականացումը, իսկ բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկները, մարզիչները և բժիշկները, ինչպես նաև հաշմանդամային սպորտում ներգրավված մարզիկները խրախուսանքի կարժանանան ՀՀ կառավարության կողմից և ըստ արժանվույն կգնահատվեն նրանց նվաճումները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…