Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար:
Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ: Երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից «Institute of Grape and Wine Sciences»-ը (ISVV), որի հետ նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում սկսել խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչև մասնագետների վերապատրաստում։
Ծրագիրը կրում է կիրառական բնույթ և միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես՝ հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկունությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարևոր է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում։
«Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է: Պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը և վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը»,- ասել է ծրագրի գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը:
Նա վստահեցնում է, որ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով, և այս մոտեցումն ունի կարևոր բնապահպանական ու առողջապահական նշանակություն։
Նշենք, որ Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ուսումնասիրություններն իրականացվել են մոլեկուլային-գենետիկական, այնուհետև գենոմային մակարդակով։
Համաշխարհային խաղողի քարտեզի վրա Հայաստանի՝ որպես խաղողի ծագման բնօրրան, ճանաչելի դարձնելու նպատակով 2018 թ.-ին ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ ստեղծվել է ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների առաջին բազան՝ VITIS www.vitis.am կայքը, որը կցված է եվրոպական www.vivc.de և չինական www.vitisgdb.ynau.edu.cn տվյալների բազաներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց