ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող կրթական նախագծերի ընդլայնմանն առնչվող հարցեր:
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է մասնավորապես «1991 ստորաբաժանում» ծրագիրը պետական ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ծրագրի մասնակիցների թվի աճը, ինչպես նաև հետագայում համանուն ստորաբաժանման մեջ ընդգրկվելու նպատակով համագործակցությունը Զինված ուժերի հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է քննարկել հանրակրթության ավագ աստիճանում «1991 ստորաբաժանում» ծրագրի՝ հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացները որպես արտադասարանական խմբակ ընդգրկելու հնարավորությունը: Նախարարի տեղակալը նշել է, որ ԲՏՃՄ ( բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զարգացումը դրված է նաև հանրակրթության նոր չափորոշչի հիմքում, և այդ նպատակով նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել բնագիտական լաբորատորիաներ, որոնք կարող են նպաստել առաջարկվող ծրագրի ինտեգրմանը պետական կրթական ծրագրերում: Այս տարի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համատեքստում նոր լաբորատորիաներով ապահովվելու են Տավուշի մարզի դպրոցները, հետագայում՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ, լաբորատորիաներ կլինեն բոլոր դպրոցներում:
Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միաժամանակ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում քննարկվում է տարկետման համակարգը ռազմական կրթության հետ փոխկապակցելու մոդելների մշակման հարցը: Բոլոր բարեփոխումների և նախագծերի հիմքում գերակա են բնագիտական, տեխնոլոգիական և ճարտարագիտական ուղղությունների զարգացումը կրթության և գիտության բոլոր աստիճաններում:
Ամփոփելով քննարկումը` նախարարը նշել է, որ եթե կրթության և գիտության ոլորտում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպությունների նպատակները համահունչ են պետական քաղաքականության նպատակներին, ապա ջանքերի համատեղումն անհրաժեշտ է արդյունավետության բարձրացման և աշխատանքները համակարգված իրականացնելու առումով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) նախաձեռնությամբ իրականացվող մյուս ծրագրերին, որոնք առնչվում են բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, ինչպես նաև դրանք գիտական աստիճանում իրագործելու հնարավորություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց