ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը բուհի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել. «Որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում: Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային և թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ անձնակազմը: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»:
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ և կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը:
«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
21-րդ դարի կրթական համակարգը կանգնած է արագ փոփոխությունների շեմին, որոնց հիմքում տեխնոլոգիական առաջընթացն է: Այս փոփոխությունների կարևորագույն շարժիչ ուժերից մեկը արհեստական բանականությունն է (ԱԲ), որը նոր հնարավորություններ է ստեղծում ուսուցման…
Ֆրանսերենը որպես գործողության լեզու. Ինչպե՞ս դասասենյակը վերածել իրական կյանքի հարթակի Ժամանակակից աշխարհում լեզու սովորելը դադարել է լինել պարզապես քերականական կանոններ անգիր անելու կամ տեքստեր թարգմանելու գործընթաց : Այսօր մեր առջև…
«Հարգելի՛ գործընկեր, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ բուլինգը «չի անցնում», այն հետք է թողնում երեխայի ինքնագնահատականի վրա ամբողջ կյանքում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի անվտանգ միջավայր, որտեղ երեխան չի…
Գործընկերներ, իսկ դուք փորձե՞լ եք դասն անցկացնել առանց դասագրքի՝ օգտագործելով միայն ինտերակտիվ խաղեր: Իսկ ի՞նչ գործիքներ եք դուք նախընտրում 4-րդ դասարանում: «...Իմ փորձից տեսնում եմ, որ երբ դասի կենտրոնում հայտնվում…
Մենք հաճախ բախվում ենք այն խնդրին, որ ավանդական թեստերը երեխաների մոտ առաջացնում են սթրես կամ պատճենելու ցանկություն: Սակայն 7-14 տարեկան աշակերտների համար (Generation Alpha) խաղն ամենաբնական միջավայրն է սովորելու և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց