ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի թիվ 42 ավագ դպրոցում բացվել է Տ. Շևչենկոյի հուշատախտակը

Սեպտեմբերի 13, 2021
Դպրոցական անցուդարձ

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մուտքի մոտ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ տեղադրվել է ուկրաինացի մեծանուն գրող, բանաստեղծ, նկարիչ, հասարակական և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի դիմապատկեր-հուշատախտակը:

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի սոցիալական հարցերի նախարար Մարինա Լազեբնայան, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսեյ Շկուռատովը, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Հուշատախտակի էսքիզն իրականացրել է ճարտարապետ Խաչատուր Ղլիջյանը:

Դպրոցի տնօրեն Է. Թումանյանը նշել է, որ հիմնադրման օրվանից` 1943 թվականից սկսած, դպրոցը կրում է Տարաս Շևչենկոյի անունը` ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Այս տարիների ընթացքում դպրոցը դարձել է երկկողմ բարեկամության խորհրդանիշներից մեկը, ինչին նպաստել են նաև դեսպանատան ուշադրությունն ու սերտ համագործակցությունը: 2014 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված էր Շևչենկոյի տարի, որի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ դպրոցում բացվել է թանգարան` ի հիշատակ Շևչենկոյի արվեստի:

Հուշատախտակ-կիսանդրու բացումից հետո բարձրաստիճան հյուրերն այցելել են նաև թանգարան, ծանոթացել այնտեղ ներկայացված գրականությանը:

Նշենք, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը հիմնանորոգվել է, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Շինարարությունն իրականացվում է պետական դպրոցաշինական ծրագրերի շրջանակում` ՀԲ վարկային ծրագրով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…