ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական համերգներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

«Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը: «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավարության հրավերով մասնակցելու եմ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի դեսպանատանը կայանալիք համերգին կմասնակցի նաև Կոմիտասի անվան պետական լարային քառյակը:

Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի նշանավորմանը պետական բարձր մասնակցությունը պարտադիր պայման էր, և մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերում միջոցառմանը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներն ու միջոցառումները լինելու են շարունակական:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կկատարվեն Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները, իսկ սեպտեմբերի 14-ին ՌԴ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կկայանա երեք մեծանուն կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ. կկատարվեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Շախմատի դասավանդման նոր չափորոշչային պահանջները

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Միսակյան

    Շախմատի դասավանդման նոր չափորոշչային պահանջները ենթադրում են անցում զուտ տեղեկատվական ուսուցումից (քայլերի անգիր անում) դեպի կարողունակահենք կրթություն: Ստորև ներկայացված են այն հիմնական մեթոդներն ու հնարները, որոնք ապահովում են ակադեմիական գիտելիքի…

  • Միջառարկայական կապեր

    Թեմայի հեղինակ՝ Tamara78

    Միջառարկայական կապերը դպրոցում Ժամանակակից կրթական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում միջառարկայական կապերի ապահովումը: Այն ենթադրում է տարբեր առարկաների միջև բովանդակային և մեթոդական փոխկապակցվածություն, որի շնորհիվ աշակերտները գիտելիքը ընկալում են ոչ…

  • Ինտեգրված դասերի ուսուցումը <<Աշխարհացույց>> կրթական հարթակի կիրառմամբ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Բարև ձեզ, հարգելի գործընկերներ․ Ինչպես գիտենք, սմարթ-էկրանը ՏՀՏ գործիքակազմի կիրառման լավագույն գործիքն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք դասերը դարձնել ինտերակտիվ, հետաքրքիր ու հեեշտ: Այն հիմնված է Էլեկտրոնային հարթակների և…

  • Աշխարհացույց կրթական հարթակը՝ որպես նախագծային աշխատանքի հետազոտական հարթակ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Հարգելի գործընկերներ, Մեր մանկավարժական գործունեության ընթացքում մենք օգտվել ենք բազմաթիվ աղբյուրներից․ գրքեր, թերթեր, ամսագրեր, հոդվածներ և այլն: Սակայն այսօր, ի լրումն այդ աղբյուրների, ունենք նաև «Աշխարհացույց» կրթական հարթակ, որի հայտնվելը…

  • Նկարիչ ծնվում են,թե դառնում

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:նրա երազանքն էր դառնալ բժիշկ,բայց... 18 տարեկան հասակում Ֆրիդան ավտովթարի է ենթարկվում: Ֆրիդան ու իր ընկերը ավտոբուսով տուն էին…