ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մեր սիրո աշունը

Դեկտեմբերի 11, 2016
Դպրոցական անցուդարձ

Ճերմակ ձմեռը իր ողջ խստությամբ թագավորում է Կապան քաղաքում: Սար ու ձոր, բակ ու տանիք ճերմակել են, իսկ Կապանի հ.5 հիմնական դպրոցի դահլիճում երփնավառ աշուն է ու անսահման սեր: 8-րդ դասարանցիների շուրթերից հնչած Առնո Բաբաջանյանի և Բիթլսի երգերը ներկաներին տանում են սիրո արահետներով, Վահան Տերյանի և Վիլյամ Շեքսպիրի սիրո խոստովանությունները` հայերեն և անգլերեն լեզուներով, տերևների հետ օդում պար բռնած, իջնում են ունկնդիրների սրտի լարերին, նրանց պարուրում ջերմ սիրով: 8-րդ «ա» դասարանի տղաների և 8-րդ «բ» դասարանի աղջիկների պարը խառնվել է թափվող տերևներին, անձրևին, արցունքներին, ժպիտներին… սիրուն: Դահլիճում սեր էր թևածում:

      Ներկաները հաճույք ստացան ցերեկույթից և իրենց բավականությունը արտահայտեցին հուզառատ ծափահարություններով:

      Միջոցառումը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Ծատրյանը և անգլերենի ուսուցչուհի Ա. Աղագուլյանը:

Կապանի հ.5 հիմնական դպրոց

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…