ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման շրջանակում «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ցանկը: Համաձայն հրամանի` հանրակրթական պետական չափորոշչի փորձարկման նպատակով «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների վերապատրաստումների մասնակցության համար ուսուցիչները կստանան 9-ական կրեդիտ: Վերապատրաստումների ծրագրում ներառված են «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» (0,5 կրեդիտ), «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» (1 կրեդիտ), «Մասնագիտական զարգացում» (7,5 կրեդիտ) դասընթացները:
Նշենք, որ «ԿԶՆԱԿ»-ն իրականացնում է հումանիտար և հասարակագիտական, «ԱՅԲ» հիմնադրամը` ԲՏՃՄ բնագավառի առարկաների ուսուցիչների վերապատրաստումները:
Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն առկա և հեռավար ձևաչափով` մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց