ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան. «Անվտանգության հիմքում ընկած են գիտելիքն ու կրթությունը»

Սեպտեմբերի 2, 2021

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։

2021-2022 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին կից գործող նախակրթարան են հաճախում 15 սաներ:
Կութի միջնակարգ դպրոցն ունի 21 աշակերտ, որոնցից այս տարի առաջին դասարան է հաճախում ընդամենը մեկ երեխա:
Նախարարն ու տեղակալը շրջել են դպրոցներում, շնորհավորել աշակերտներին, առաջին դասարանցիներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով նվիրել գրենական պիտույքներ:

«Ուսուցչի մասնագիտությունն ամենակարևորն է, սիրե՛ք և լսե՛ք ձեր ուսուցչուհուն»,- Սոթքի դպրոցի առաջին դասարանցիների հետ զրույցի ժամանակ հորդորեց նախարարը՝ մաղթելով, որ սեպտեմբերի 1-ից սահմանամերձ գյուղերի դպրոցներում սկսվի խաղաղության դարաշրջան, ու երեխաները, դասերին պատրաստվելուց ու սովորելուց բացի, այլ հոգս չունենան: Նա նաև շնորհակալություն է հայտնել սահմանամերձ դպրոցներում աշխատող ուսուցիչներին՝ անկախ դժվարություններից և բարդություններից, հաճախ նաև կրակոցների ներքո կրթության առաջին գիծը անառիկ պահելու և ազգանվեր գործունեության համար:
«Մեր պետության առաջնային խնդիրն անվտանգությունն է, որի հիմքում պետք է ընկած լինեն գիտելիքը, կրթությունը, ճիշտ մտածելակերպն ու հզոր գաղափարական մոտեցումները: Եթե մենք պետք է նպատակ դնենք, որ լինելով փոքրաթիվ ժողովուրդ՝ ունենալու ենք գերհզոր բանակ, որից հարևանները կվախենան, ապա նաև պետք է հասկանանք այդ նպատակի իրատեսական լինելու հնարավորությունները: Ես համոզված եմ, որ եթե մեր անվտանգության հիմքում դնենք կրթությունը՝ պահպանելով նաև ճիշտ հարաբերություններ դիվանագիտական ասպարեզում, վստահաբար կլինենք ամենաանվտանգը և կհասնենք նախանշված բարձր նպատակին: Եվ հակառակը՝ քանի դեռ մենք անվտանգային խնդիրներին չենք մոտենում գիտելիքահեն և կրթված մարդու տեսանկյունից, կարծում եմ, կունենանք խնդիրներ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Սոթքի և Կութի դպրոցները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասների վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները: Դպրոցներում կատարված շրջայցի ժամանակ Սոթքի դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը նշել է, որ ուսումնական հաստատության մարզադահլիճն ունի նորոգման կարիք:

Նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ են դրել Սոթքի դպրոցի հիշատակի անկյունում՝ ի խոնարհումն Արցախյան վերջին պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտների:

Կութի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է բազմահամակազմ 4 դասարանների միջոցով, քանի որ ամբողջական դասարաններ ձևավորելու համար աշակերտների թիվը քիչ է: Կութի դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը նախարարին ներկայացրել է ՄԱԿ-ի աջակցությամբ դպրոցում ընթացող շինարարական աշխատանքները: Նոր խոհանոցն ու սանհանգույցներն արդեն պատրաստ են շահագործման, իսկ ճաշարանի շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկայում: Նշենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների դպրոցականներին դասագրքերը տրվում են անվճար՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ ի թիվս սահմանամերձ այլ բնակավայրերի:

Հանրապետությունում ուսումնական գործընթացի կազմակերպչական հարցերի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչներին պարզաբանումներ է ներկայացրել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի մարզային այցին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Գեղամասար խոշորացված համայնքի, որը ներառում է նաև Սոթք և Կութ բնակավայրերը, ղեկավար Հակոբ Ավետյանը, կրթության, մշակույթի և սպորտի մարզային վարչության պետ Կարեն Զազյանը:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանն այցելել են նաև Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…