ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ:
Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս դպրոցը լավագույն կրթական հաստատություններից է: Արա Խզմալյանը վստահություն է հայտնել, որ այս դպրոցում սովորելով` երեխաները խորը գիտելիքներ և մասնագիտական բազում հմտություններ ձեռք կբերեն:
«Սիրելի' երեխաներ, վստահ եմ, որ ուսուցիչների ջանքերի շնորհիվ դպրոցը գիտելիքի մեծ պաշար է տալու ձեզ: Դուք ոտք եք դնում մի ճանապարհի վրա, որը չունի վերջ, չունի ավարտ: Ցանկությունս էլ այն է, որ դպրոցն ավարտելուն պես ձեռք բերեք ամենամեծ գիտելիքը՝ «Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ» գիտակցումը, որովհետև սովորելն անընդմեջ գործընթաց է, և չի լինելու մի պահ, որ մտածեք՝ այլև սովորելու ոչինչ չկա: Մեր նպատակն է ունենալ կրթված, արժանապատիվ քաղաքացիներ և պրոֆեսիոնալ մասնագետներ»,- նշել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ դպրոցից երեխաները դուրս կգան գրագետ և զարգացած:
Նախարարի տեղակալը բոլորին մաղթել է բարի մուտք կրթական ու մտավոր աշխարհ, ինչպես նաև բազում հաջողություններ:
Դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանը ևս շնորհավորել է դպրոցի սաներին և ուսուցիչներին տոնի առթիվ ու նշել, որ չնայած բոլոր մարտահրավերներին` դպրոցի տնօրինությունը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի երեխաները կրթվեն և դաստիարակվեն հրաշալի պայմաններում, դառնան արհեստավարժ երաժիշտներ և քայլերն ուղղեն դեպի մեծ բեմեր:
Հաջորդիվ, նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նախարարի տեղակալը նշել է, որ նայելով պարարվեստի պետական քոլեջի սաներին` միայն հպարտության և ուրախության զգացումով է համակվում, քանի որ ունենք ապագա գեղեցիկ արտիստներ:
«Անկեղծորեն ուզում եմ նշել, որ այսօր մեծագույն խնդիր է, որ ոչ միայն կյանքում և առօրյայում, այլև թատերական արվեստում մշակված մարմնի մեծ պակասորդ կա: Եվ ձեր մասնագիտության հետ մենք շատ ավելի հույսեր և սպասելիքներ ունենք, քան դուք կարող եք պատկերացնել: Արդեն 100 տարուց ավելի է` ինչ բոլոր գեղարվեստական որոնումների կենտրոնում մարդկային մարմինը, այդ մարմնի լեզուն և կատարելությունն է: Եվ սա չի վերաբերում միայն պարային արվեստին, այլ նաև դրամատիկական արվեստին՝ թատրոնին: Մենք չենք ուզում, որ պարը, խորեոգրաֆիան, մշակված մարմինը մնան միայն պարի ոլորտում. պարարվեստի նախասկզբունքը պետք է մուտք գործի ամենուր` լինի մեր կյանքի, կենցաղի, արվեստի մյուս ոլորտների կենտրոնում: Մշակված մարմինը, կեցվածքը պետք է ներդաշնակվեն գիտելիքի, կրթվածության, բովանդակության, մտքի խորության հետ, և արտաքին գեղեցկությունը լինի մտավոր զարգացման և իմացության արտացոլանք: Այնպես որ, եթե կա միտք, կա մարմին, մենք գործ ունենք բարձրագույն արժեքի և բարձրագույն արվեստի հետ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ դպրոցի սաները լինելու են այդ բարձր արվեստի կրողներն ու ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալը շնորհավորել է նաև ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքներով լեցուն աշխատանք:
Այնուհետև, Արա Խզմալյանը շրջել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի շենքում, ծանոթացել պետական աջակցությամբ պարասրահի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
«Որակյալ կրթություն ապահովելու տեսանկյունից պարասրահի հիմնանորոգումը չափազանց կարևոր է: Պարարվեստի քոլեջի հետ կապված մշակվել է լուրջ հայեցակարգ, ըստ որի` դպրոցը պետք է ապահովի ոչ միայն խորեոգրաֆիկ փորձառության և կրթության միջավայր ու համակարգ, այլ նաև հնարավորություն ընձեռի ձեռք բերելու դրամատիկական թատրոնի արտիստին անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և փորձ, ինչի շնորհիվ շրջանավարտները կկարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան