ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր ուսումնական տարին՝ վերակառուցված դպրոցում

Սեպտեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ Օրվա խորհուրդ

Այսօր հանրապետության դպրոցներում հնչել է սեպտեմբերմեկյան զանգը: Տոնական տրամադրություն էր նաև Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի բակում: Հիմնանորոգումից հետո դպրոցը իր դռներն է բացել կրթօջախում սովորող շուրջ 1192 աշակերտի առջև:

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին:

Պաշտոնատար անձինք շրջել են վերակառուցված դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեխնիկապես և գույքով հագեցված նոր պայմաններին: Այսուհետ դպրոցի սաները բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում: Պաշտոնյաները շնորհավորել են աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և կոչ արել լավ սովորել, սիրել դպրոցը և խնամքով վերաբերվել սեփական կրթօջախին:

Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը վստահեցրել է՝ ստեղծված նոր, անվտանգ ու հարմարավետ պայմանները լիարժեք կնպաստեն կրթօջախի հետագա գործունեության բարելավմանը:

Դպրոցականները վստահ են, որ նոր պայմաններում ավելի լավ են սովորելու, իսկ առաջին դասարանցի Անահիտը, որ նոր է հաճախում դպրոց, մեծ խանդավառությամբ ասում է. «Եկել եմ դպրոց տառեր, թվեր ու հետաքրքիր բաներ սովորելու»:

Նշենք, որ նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է նաև Երևանի պետական համալսարան՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելու Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին: Փոխնախարարը նրանց խորհուրդ է տվել ոլորտն ուսումնասիրելիս մշտապես հետևել աշխարհում զարգացող նոր մոտեցումներին, առաջնորդվել նաև ժամանակակից գրականությամբ ու գիտելիքով: «Հաճա՛խ ժամանակ անցկացրեք լաբորատորիաներում, շա՛տ ուսումնասիրեք և մի՛ բավարարվեք միայն տեսական նյութով: Այս մասնագիտության մեջ դա շատ կարևոր է»,- ասել է Կարեն Թռչունյանը՝ հույս հայտնելով, որ ոլորտը ապագայում կունենա պատրաստված և ներկայանալի մասնագետներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…