Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
«Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, կրթական գործի կազմակերպիչներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Որպես կրթության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ՝ թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, թե՛ նախարարի տեղակալներն իրենց աշխատանքային օրը սկսում են կրթական հաստատություններում՝ ամբողջ Հայաստանով մեկ։ Ինձ համար առանձնահատուկ ուրախություն և պատիվ է այդ օրը սկսել ձեզ հետ՝ Երևանի թիվ 139 ավագ դպրոցում, որը հայտնի է որպես անգլիական թեքումով դպրոց»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ուսումնական հաստատությունը կրթության կազմակերպման արդեն շուրջ կեսդարյա ավանդույթի կրողն է, իսկ վերջին մեկ տասնամյակում իր դերը կրթական համակարգում ամրապնդել է՝ որպես ավագ դպրոց։
Մեծ հաջողություններ մաղթելով աշակերտներին՝ Ա․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում կրթությունը չի ավարտվում միայն կրթական տարբեր աստիճանների հասնելով:
«Ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, եթե դուք սովորեք, որ պետք է միշտ սովորել, քանի որ բոլորս շարունակաբար կատարելագործվելու կարիք ունենք։ Սիրելի՜ աշակերտներ, ուզում եմ քաջալերել ձեզ, որ դուք լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է: Վերջին մեկ տարին, իհարկե, առանձնահատուկ էր մեր պետությանը և հասարակությանը պատուհասած փորձությունների առումով: Եվ եթե մենք ուզում ենք դիմակայել բոլոր այդ մարտահրավերներին, հաղթանակած դուրս գալ բոլոր փորձություններից, ապա ձեզ հետ միասին պետք է ունենանք ուժեղ, կիրթ, կարողունակ հասարակություն, իսկ դրա բանալին կրկին գիտելիքն է, կրկին դպրությունն է, կրկին կրթությունն է: Այս առումով ուզում եմ նշել, որ դուք սովորում եք առաջինը ձեզ համար, որ ավելի մրցունակ, պատասխանատու ու հաջողակ մարդ դառնաք և, իհարկե, լինեք հասարակության կարևոր մասնիկը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի, մեր տնտեսության զարգացման ու պետության հետագա բարգավաճման ճանապարհի գործուն մասնակիցը»,- ասել է Ա․ Մարտիրոսյանը՝ հույս է հայտնելով, որ հոսքային դասարաններում սովորողները ճիշտ կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում և հաջողությամբ կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր ելույթն ավարտել է անձնվեր աշխատանքի և առաքելությանը հավատարիմ լինելու համար դպրոցի ուսուցչական անձնակազմին և տնօրինությանն ուղղված երախտիքի խոսքով՝ արձանագրելով, որ մեր երկրում ուսուցչի աշխատանքը մեծ գնահատանքի է արժանի։
Թիվ 139 ավագ դպրոցի Հայոց լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար Հասմիկ Հեբոյանը նույնպես ողջունել ու բարի երթ է մաղթել աշակերտներին։ «Կրթության հազարամյա ավանդույթներով աչքի ընկնող մեր ժողովրդի կյանքում կրթությունն այն հզոր զենքն է, որով զինված յուրաքանչյուր քաղաքացի անպարտելի է, և այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոց գիտելիքն է։ Որդեգրելով ազգային այս դիմագիծը` մենք հաստատակամորեն պետք է առաջ շարժվենք»,-ասել է նա։
Տեղեկացնենք, որ թիվ 139 դպրոցի հոսքային դասարաններում այս տարի կսովորի շուրջ 430 աշակերտ․ հաստատությունը նախատեսված է 650 սովորողի համար։ Հումանիտար հոսքը ներառում է լեզվաբանական և պատմաիրավագիտական ուղղությունները, իսկ բնագիտական հոսքում ներառված են տնտեսագիտական, ֆիզմաթ և կենսաքիմիայի ճյուղերը։ Դպրոցում դասավանդում է շուրջ 4 տասնյակ ուսուցիչ։ Առաջիկա տարիներին պետական ծրագրով նախատեսվում է դպրոցը հիմնանորոգել։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթություն, թե՞ Պարտադրանք. Ինչու՞ է «սառել» երեխաների սերը դեպի դպրոցը Այսօր հաճախ կարելի է տեսնել տարրական դասարանների երեխաների, ովքեր դպրոց են գնում ոչ թե աչքերի փայլով, այլ ծանր պայուսակներով և…
Բնությունը հարուստ է հետաքրքիր երևույթներով,որոնք մեզ ներկայանում են ամենատարբեր դրսևորումներով ու կիրառություններով:Շատ հաճախ նույն երևույթի բազմաթիվ դրսևորումները այնքան տարբեր են,որ նրանց առաջին հայացքից հնարավոր չէ նույնականցնել:Օրինակ, դժվար է պատկերացնել, որ…
Թեման այն մասին է, թե ինչ դեր ունեն խաղային տեխնոլոգիաները հատկապես կրտսեր դպրոցականների մաթեմատիկական տրամաբանության զարգացման գործում, եւ ինչպես դժվար թվաբանական գործողությունները դարձնել հետաքրքիր խաղի միջոցով: Կա այն տարածված կարծիքը,…
Տեքստային խնդիրներ. Մտավոր լաբիրինթո՞ս, թե՞ տրամաբանության թռիչք Ողջու՛յն, հարգելի գործընկերներ, Գիտե՞ք այն խորհրդավոր լռությունը, որը տիրում է դասարանում, երբ հայտարարում ենք. «Իսկ հիմա լուծում ենք տեքստային խնդիր»: Այդ պահին շատ…
Կրտսեր դպրոցական տարիքում լսելու կարողության զարգացումը սոսկ «լուռ նստելու» հմտություն չէ:Սա բարդ ճանաչողական գործընթաց է,որն ընկած է երեխայի թե՛ ուսումնական առաջադիմության,թե՛ էմոցիոնալ բանականության հիքում: Ինչու՞ է սա առաջնային Լսելը գրագիտության…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան