Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիմի իրավասու կառույցներին` ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ, ինչպես նաև Աշխատանքի տեսչություն` հավելյալ պարզաբանումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների տնօրենների և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ:
Քննարկմանը մասնակցել են ավագ և ոչ պետական հանրակրթական դպրոցների տնօրեններ, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական
մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։
Դպրոցներին տրվել են գրավոր ցուցումներ
Հիշեցնելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից, փոխնախարարը նշել է, որ դպրոցները դեռևս նախորդ շաբաթ նախարարությունից շրջաբերական գրությամբ ցուցումներ են ստացել` ուսումնական տարվա մեկնարկի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերի ամենօրյա ռեժիմով և առկա ձևաչափով կազմակերպումը:
Մինչ դասասենյակներում աշակերտների առավելագույնը 20 հոգով դասեր անելու սահմանափակման իրավական չեղարկումը դպրոցները պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն` 20-ից ավելի աշակերտներով դասեր անելու թույլտվության համար:
Պատվաստումները կամավոր են
Պատասխանելով դպրոցի տնօրեններից մեկի հարցին` քննարկմանը ներկա Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ պատվաստումները պարտադիր չեն. դրանք իրականացվում են կամավորության սկզբունքով: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ ուսուցիչներն իրենք են որոշում պատվաստվել, թե՝ ոչ: Այժմ շրջանառվող առողջապահական նոր կարգավորման համաձայն` խնդիր է դրվում չպատվաստվելու դեպքում 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանը` արված վերջին 72 ժամվա ընթացքում: Ինչ վերաբերում է պատվաստումների հակացուցում ունեցող քաղաքացիներին, ապա նրանք պետք է տեղեկանք ներկայացնեն` տրված առողջության պահպանման առաջնային օղակի (պոլիկլինիկա) բժշկի կողմից` ստորագրված և կնքված:
Տարակարգերի և ատեստավորման մասին
Քննարկմանը մասնակից մասնավոր դպրոցների տնօրենները հարց են բարձրացրել ոչ պետական դպրոցներում սովորող տարրական դպրոցների աշակերտներին պետական միջոցներով դասագրքեր տրամադրելու, ատեստավորման և տարակարգերի գործընթացներում նաև մասնավոր ուսհաստատությունների մանկավարժներին ընդգրկելու վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանն այդ առնչությամբ նշել է, որ պետական հանրակրթական դպրոցներում տարրական դասարանների սովորողներին դասագրքերի անվճար տրամադրման հարցը կարգավորվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, որի համապատասխան դրույթի խմբագրման հարցը նախարարությունը պատրաստ է քննարկել: Ինչ վերաբերում է ոչ պետական դպրոցների ուսուցիչների ատեստավորմանը և տարակարգերի շնորհմանը, ապա այս դեպքում որևէ իրավական արգելք չկա:
«Ոչ պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարող են սահմանված կարգով մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանց կարող է շնորհվել որակավորման տարակարգ, եթե ոչ պետական դպրոցի հիմնադիրը պատրաստ է ստանձնել նշված գործընթացների արդյունքից բխող ֆինանսական պարտավորությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հիշեցնելով, որ ինչպես որակավորման տարակարգը, այնպես էլ կամավոր ատեստավորման բարձր միավորները ենթադրում են ուսուցչի աշխատավարձի ավելացում, որը պետական դպրոցների դեպքում ապահովում է պետությունը:
Նա նաև ավելացրել է, որ տարակարգի շնորհման կարգում անցյալ տարի կատարված փոփոխության համաձայն` տարակարգ ունեցող ուսուցիչը մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխվելու դեպքում այսուհետ պահպանում է մասնագիտական որակավորումը: Նախկինում այլ դպրոց տեղափոխվելու պարագայում տարակարգի հավելավճարը չեղարկվում էր:
Կառավարության ծրագրով` 300 դպրոցի հիմնանորոգում և կառուցում
Ամփոփելով քննարկումը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության խնդիրները Կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են: Նա տեղեկացրել է, որ օրերս հաստատված ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրով նախատեսվում է շուրջ 300 դպրոցների հիմնանորոգում և կառուցում` ներառյալ նոր գույքով ապահովումը: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին` մաղթելով, որ նոր ուսումնական տարին լինի կրթության բովանդակության բարելավման տարի:
Նշենք, որ ավագ և մասնավոր դպրոցների տնօրենների հետ հանդիպմամբ ավարտվել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք անցկացվում են նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ և նպատակ ունեն քննարկել ուսումնական գործընթացի կազմակերպչական հարցերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Իմ փորձից նկատում եմ, որ երեխաները հաճախ սահուն կարդում են, բայց դժվարանում են որսալ ենթատեքստն ու հեղինակի հիմնական ասելիքը: Ո՞րն է այն «կախարդական» հարցը կամ վարժությունը ձեզ…
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ժամանակակից կրթական միջավայրը բնութագրվում է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով և թվային գործիքների ակտիվ կիրառմամբ: Այս պայմաններում պատմության դասավանդման հիմնական մարտահրավերներից են՝ ․ քննադատական մտածողության զարգացումը ․ մեդիագրագիտության ձևավորումը ․ փաստի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց