Հայաստանի ծանրամարտի և բռնցքամարտի պատանեկան հավաքականները տպավորիչ արդյունքներ են գրանցել համապատասխանաբար Լեհաստանում և Բոսնիա և Հերցոգովինայում կայացած Եվրոպայի առաջնություններում:
Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 14 ներկայացուցչից 4-ը դարձել է մեդալակիր: 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռաֆիկ Մինասյանը: Նա երկամարտում անգերազանցելի է եղել 258 կգ արդյունքով (114 կգ + 144 կգ): 55 կգ քաշային կարգում Մերուժան Եղոյանը երկամարտի 216 կգ արդյունքով (97 կգ + 119 կգ) արժանացել է արծաթե մեդալի, իսկ +102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Ալբերտ Թումասյանը, որը երկամարտում գրանցել է 322 կգ արդյունք (147 կգ + 175 կգ): Աղջիկներից մեդալ է նվաճել միայն Էմմա Պողոսյանը (81 կգ): Նա երկամարտի 196 կգ (83 կգ + 113 կգ) արդյունքով արժանացել է արծաթե մեդալի:
Ավելի վաղ Սարաևոյում կայացած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ (17 ներկայացուցիչ)։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 70 կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38 կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը՝ բրոնզե:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց