2021-2022 թթ. ուստարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած արարողությանը ներկա էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈՒ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազմաթիվ մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի ներկայացուցիչներին։
«Ձեր հոգածության և հայացքի ներքո են ուսում առնում և կրթվում մեր ժողովրդի զավակները՝ մեր երկրի ապագա քաղաքացիները։ Արդարև, մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է մանկավարժ լինելը, քանզի յուրաքանչյուր ազգի հուսալի ապագան պայմանավորում են ուսումը, կրթությունն ու դաստիարակությունը։ Հատկապես արդի ժամանակներում, բազմակողմ ու արագընթաց դարձած մեր կյանքի բոլոր ոլորտներում առավել ենք զգում այդ իրողությունը։ Սիրելինե՛ր, մեր հայրենիքի կյանքում տեղ գտած վերջին զարգացումները, Արցախյան պատերազմը, հայրենիքի ներկայիս ծանր ու անկայուն վիճակը վկայում են, թե որքան մեծ տեղ պետք է տրվի կրթությանը և մրցունակ գիտելիքին մեր կյանքում։ Մեր կրած փորձությունը և շարունակվող դժվարությունները առավել շեշտադրում են նաև ճշմարիտ արժեքներով կերտված աշխարհայացքի, վեհ իդեալների ու ձգտումների կարևորությունն ու պահանջը, որոնք նախ և առաջ սերմանվում, աճում ու զարգանում են կրթօջախներում և ընտանիքում։ Կրթությունը ամենահզոր զենքն է։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդը մաքառել ու գոյատևել է և իր կյանքը կերտել ու վերակերտել է ամբարած գիտելիքի, ճանաչողության ու հմտությունների շնորհիվ։ Այսօր նույնպես հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը պետք է խարսխված լինեն մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքների, ինքնաճանաչողության, հայրենասիրության ու ազգասիրության վրա։ Կրթության մշակներիդ օրհնության այս նվիրական օրը առանձնահատուկ ցանկանում ենք արձանագրել, որ հայրենյաց սահմանների պաշտպանության ծառայության մեջ այսօր դրսևորվող ոգին պտուղն ու արգասիքն են նաև ձեր ներդրած ջանքերի։ Մեր Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում, շարունակելու է աջակցել մեր երկրում կրթության ու գիտության զարգացմանը։ Շարունակելու ենք համագործակցել նախարարության և կրթօջախների հետ՝ ապագայի բարի հույսերով ու հավատով»,- մասնավորապես նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Ի պատիվ հրավիրյալների՝ միջոցառման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կներկայացնեմ մաթեմատիկայի և կերպարվեստի կապը: Կերպարվեստը՝ որպես ուսումնական առարկա, կարևոր դեր ունի աշակերտների դաստիարակության գործում:Կերպարվեստի միջոցով զարգանում է սովորողների գեղագիտական ճաշակը, շրջապատում գեղեցիկը տեսնելու, գնահատելու կարողությունները: Մաթեմատիկայի և կերպարվեստի…
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել ներկայումս գործող գնահատման մասին: Նպաստե՞ց արդյոք ընթացիկ բանավոր գնահատման չեղարկումը աշակերտների սովորելու մոտիվացիայի վրա: Որքա՞ն է արդյունավետ հայտորոշիչ գնահատման գրավոր ձևաչափը:
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Կրթություն, թե՞ Պարտադրանք. Ինչու՞ է «սառել» երեխաների սերը դեպի դպրոցը Այսօր հաճախ կարելի է տեսնել տարրական դասարանների երեխաների, ովքեր դպրոց են գնում ոչ թե աչքերի փայլով, այլ ծանր պայուսակներով և…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան