ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 14,897.5 հազար դրամ` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար անցկացնելու նպատակով։
Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) 2021 թվականի սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
Նախարարի խոսքով՝ մրցաշարի անցկացման ընդհանուր ծախսերը կազմում է շուրջ 25․7 մլն դրամ։ Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը կազմում է 10․8 մլն դրամ, որի մեջ մտնում են մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, որոնք նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում։ Երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրվող դրամական մրցանակների ծախսերը կազմում է 14․9 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում՝ կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ ընդհանուր առմամբ կլինեն 80 մրցանակակիրներ․ 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։
Ոչ մրցութային կարգով մրցաշարին կարող են մասնակցել 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները։ ԿԳՄՍ նախարարությունը ոչ մրցութային կարգով մրցաշարին մասնակցելու հրավերներ է ուղարկել իր գործընկերներին՝ դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով, որը հնչել է վարչապետի և օլիմպիական հավաքականի մարզիկների հետ հանդիպմանը, այսօրվա նիստում որոշում է կայացվել նաև 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 207,308.9 հազար դրամ։ Այն կհատկացվի Հայաստանի ծանրամարտի, ըմբշամարտի, մարմնամարզության և բռնցքամարտի ֆեդերացիաներին՝ վերոնշյալ մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու, մասնակցելու և ՀՀ առաջնություններ անցկացնելու նպատակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ հստակ շեշտադրվել է, որ առողջ ապրելակերպը պետք է դարձնել համընդհանուր, և դրա համար անհրաժեշտ են կոնկրետ միջոցառումներ։ Նրա խոսքով՝ հիմնական գաղափարը զանգվածային մեկնարկով մրցաշարեր կազմակերպելն է, որը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով և պատշաճ կերպով։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է անցկացնել նմանատիպ չորս ոչ պրոֆեսիոնալ մրցաշար՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ Նրա խոսքով՝ պետք է անել հնարավորը, որպեսզի քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջանա այդ մրցաշարերի նկատմամբ, և պոտենցիալ շահառուները պատշաճ տեղեկացված լինեն՝ ինչ մրցաշար է, ովքեր կարող են մասնակցել և ինչ պայմաններով։ Նա կարևորել է նաև միջմարզային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև համապետական և մարզային մակարդակներում դպրոցական առաջնությունների անցկացումը։
Անդրադառնալով օլիմպիական հավաքականի հետ հանդիպմանը՝ վարչապետը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել ռազմավարական պլանավորում, այն է՝ հաջորդ Օլիմպիական խաղերին սկսել նախապատրաստվել նախորդի ավարտից անմիջապես հետո։ Այդ հարցում, ըստ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ անելիքներ ունեն ՀՀ կառավարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ֆեդերացիաները։
Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման հանձնաժողով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց