ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր». միջազգային համաժողով Տաջիկստանում

Օգոստոսի 24, 2021
Միջազգային լուրեր

Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Երիտասարդության հարցերի և սպորտի կոմիտեն օգոստոսի 26-28-ը Դուշանբեում կազմակերպում է «Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր» միջազգային համաժողովը:

Համաժողովի նպատակն է ԱՊՀ անդամ երկրների տարածքում երիտասարդական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խթանումն ու զարգացումը, երիտասարդ ձեռնարկատերերի միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև լավագույն ստարտափ ընկերությունների բացահայտումը:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ստարտափ ընկերությունները՝ նշելով հիմնական նպատակները, առավելություններն ու նախագծերի նորարարությունը: Համաժողովը տեղի կունենա հիբրիդային եղանակով՝ հեռավար և առկա ձևաչափերի համադրությամբ: Ընտրված մասնակիցների կեցության և սննդի ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ տրանսպորտային ողջ ծախսերը՝ մասնակիցները:

Համաժողովի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև օգոստոսի 25-ը: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարով:

application/pdf
Ծրագիր
(1267 kb)

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…