ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Դեսպանը շնորհավորել է նախարարին նոր կառավարության ձևավորման համար` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:
ԿԳՄՍ նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման:
Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` Վահրամ Դումանյանը առանձնակի կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 20 ամյակը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` նախարարը նշել է Հայաստանի մարզերում անգլերենի 16 ակումբների բացումը, ինչը անգլերենի ուսուցիչների կարողությունների հզորացման նոր հնարավորություն է, և դիտարկվում է որպես աջակցություն ոլորտի բարեփոխումներին: «Նմանօրինակ ծրագրերը մեծապես նպաստում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Միջբուհական համագործակցության համատեքստում նախարարը խոսել է 2018 թվականին մեկնարկած «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Հաշվի առնելով «Ստեղծարար միտք» ծրագրի առանձնահատկությունը և հնարավորությունները` նախարարն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը` դիտարկելով նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Հայկական կողմը մասնավորապես հետաքրքրված է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական փորձով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար սահմանված կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) լավագույն մոդելներ, բյուջետային ծախսերի արդյունավետության մեթոդական մոտեցումներ և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը և գիտնականների միջև ուղիղ կապերի հաստատումը, որոնք կարող են նպաստել գիտության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:
Հայաստանում Բրիտանական խորհրդն աջակցություն է ցուցաբերել նաև մշակույթի ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակույթի ներառականության խնդիրներին: Նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է ընդլայնել ծրագրերը` կազմակերպելով հայ-բրիտանական մշակույթի օրեր, արվեստի փառատոններ և ցուցահանդեսներ: Համագործակցության ընդլայնման մյուս ուղղությունները, նախարարի առաջարկությամբ, կարող են լինել մարզիչների և մարզիկների փոխանակման, սպորտային բժշկության, երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերը: Համագործակցության նոր ծրագրերն համակարգված իրականացնելու նպատակով` ԿԳՄՍ նախարարն առաջարկել է մշակել փոխըմբռնման հուշագիր:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի ուշադրությունը հրավիրել է 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրի վրա: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների, այդ թվում` նաև Միացյալ Թագավորության կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իրենց հսկողության ներքո հայտնված շուրջ 4000 հայկական պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումը աղավաղելուց:
Դեսպան Ջոն Գալլագերին այս առնչությամբ նշել է, որ հայ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը պահում է ուշադրության կենտրոնում` հարցը քննարկելով ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաև կարևերով կայուն և տևական խաղաղության հաստատումը տրածաշրջանում:
Հանդիպման ընթացքում ծավալված երկխոսության ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընթացքող կրթական բարեփոխումներին` նշելով, որ դրանք ընդգկում են կրթության բոլոր աստիճանները` նախադպրոցական համակարգից մինչև բարձրագույն կրթության և գիտություն: Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին ... ... Լսու՞մ ես`այնտեղ իմ սիրտն է թաղված. ԿոխոտիÕœր նրան քայլերով քո լույս, ՕÕœ,դո'ւ գալիքի գանգրահե'ր տղա, Մեր լաÕœվ գալիքի ոսկեհե'ր մանուկ... Եղիշե Չարենց…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
«Հարգելի գործընկերներ, տարրական դպրոցում բազմահամակազմ դասարանների հետ աշխատելը մեծ հմտություն է պահանջում: Հատկապես բարդ է, երբ պետք է միաժամանակ ուշադրություն դարձնել թե՛ առաջադեմ աշակերտներին, թե՛ աջակցության կարիք ունեցող երեխաներին: Կցանկանայի…
«Հարգելի գործընկերներ, նոր չափորոշիչով նախագծային աշխատանքը դարձել է պարտադիր նաև տարրական դասարաններում: Կցանկանայի լսել ձեր կարծիքը. Ինչպե՞ս ընտրել թեմա, որը հետաքրքիր կլինի ցածր դասարանցիներին և չի դառնա բեռ ծնողի համար:…
Ինչպե՞ս եք կազմակերպում հետադարձ կապը տարրական դասարաններում, որպեսզի աշակերտը ոչ թե սպասի «թվանշանի», այլ հասկանա իր սխալն ու առաջընթացը: Կիսվե՛ք ձեր փորձով՝ ի՞նչն է իրականում աշխատում՝ ինքնագնահատման սանդղակնե՞րը, թե՞ «ելքի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց