Նախատոնական տրամադրություն է տիրում Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում: Ամանորյա միջոցառումները լրացնում են մեկը մյուսին: Դեկտեմբերի 13-ին 7 բ դասարանի աշակերտները (դասղեկ Մ.Քոչարյան) ներկայացրեցին, թե ինչպես են դիմավորում Ամանորը տարբեր երկրներում: Ուրախ տրամադրությունը վարակել էր ներկաներին: Միջոցառումը բազմաբովանդակ էր, տոնական և հետաքրքիր: Երեխաները ներկայացան տարբեր հերոսների կերպարներով, գեղեցիկ երգ ու պարով: Տոնական միջոցառումն ավարտվեց ամանորյա բարեմաղթանքներով:
Դեկտեմբերի 14-ին V ա դասարանում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Գ.Եղիկյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին: Մեծ էր երեխաների խանդավառությունը և ոգևորությունը: Նրանց այցի էր եկել Կաղանդ պապը և Խլվլիկը` բերելով նվերներ և մաղթանքների խոսքեր: Երեխաները միջոցառումն ամփոփեցին «Մեծ է խորհուրդը ու սքանչելի, շնորհավոր նոր տարի» խոսքերով: Դպրոց էր այցելել նաև քահանա Տեր Վահան Արզումանյանը, ով իր օրհնությունը տվեց ներկաներին և ևս մեկ անգամ շեշտեց Սուրբ ծննդյան խորհրդի կարևորությունը:
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց