Երկարատև մանկավարժական գործունեության և հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Ուկրաինայի Դնեպր քաղաքի հայկական դպրոցների Հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր այցելել է Սեդա Ղևոնդյանի գերդաստան՝ նախարարության անունից գնահատանքի խոսքեր ասելու բազմավաստակ ուսուցչուհուն և ևս մեկ անգամ արժևորելու նրա հայանպաստ գործունեությունը սփյուռքում:
Սեդա Ղևոնդյանը մանկավարժական գործունեությունն սկսել է Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցից՝ դասավանդելով «Հայոց լեզու և գրականություն» առարկան: 1987 թ.-ից հաստատվել է Դնեպրոպետրովսկ քաղաքում և շարունակել դասավանդել կիրակնօրյա դպրոցներում: Մանկավարժական 60 տարիների ընթացքում նա աշխատել է նաև Դնեպրի «Վարդուհի» հայկական մշակութային կենտրոնում, օգնել երիտասարդ ուսուցիչներին իր փորձառությամբ և գիտելիքներով: Նա հեղինակել է «Պատմություններ իրական կյանքից» գիրքը և մի շարք մեթոդական ձեռնարկներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Սեդա Ղևոնդյանին սփյուռքում ծավալած մանկավարժական բեղուն գործունեության համար և մաղթել երկար տարիների առողջ կյանք: «Անկախ նախարարության գործառույթներից՝ սփյուռքում հայկական ինքնությունը պահպանվում է Ձեզ պես անձնազոհ մարդկանց ջանքերով: Գնահատելով Ձեր գործը՝ մենք ցանկանում ենք երիտասարդներին ազդակներ տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական նվիրյալը՝ անշահախնդիր և անձնազոհ: Դուք վառ օրինակ եք մեր այն ուսուցիչների համար, որ սփյուռքում հանգրվանած հայորդիներին մայրենի են ուսուցանում»,- ասել է փոխնախարարը:
Բազմավաստակ մանկավարժը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: «Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, ուրախ եմ, որ իմ փորձով և մեթոդներով կարող եմ օգտակար լինել նրանց՝ կայանալու և ծավալելու հայրենանվեր գործունեություն: Իմ բազմաթիվ աշակերտներ այսօր տարբեր բնագավառներում կայացած մարդիկ են. ուսուցչի համար ավելի լավ պարգև չկա»,- եզրափակել է վաստակաշատ մանկավարժը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ժամանակակից կրթական միջավայրը բնութագրվում է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով և թվային գործիքների ակտիվ կիրառմամբ: Այս պայմաններում պատմության դասավանդման հիմնական մարտահրավերներից են՝ ․ քննադատական մտածողության զարգացումը ․ մեդիագրագիտության ձևավորումը ․ փաստի…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մեր դպրոցական իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր դասարանում մենք ունենք Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) աշակերտներ: Եվ եթե ուսումնական ծրագրերը (ԱՈՒՊ-ները) մենք սովորել ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց