ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում:
Նշենք, որ արդեն երգեր են գրանցվել մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքերում:
Ժողովրդական բազմաբնույթ երգը Վարդենիկ գյուղի տարբեր տարիքի բնակիչների հարստությունն է։ Տարեցների մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել և վարդենիսյան համ ու հոտ տվել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությանը:
Ծրագրի ընթացքը ոգևորիչ է ոչ միայն երիտասարդների, այլև տարեցների համար` արժևորելով միջսերնդային համագործակցությունը, ժառանգության համատեղ պահպանության բերկրանքն ու դրա փոխանցման կարևորությունը: Նպատակն է ոչ միայն նպաստել տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, այլև ճանաչելիության բարձրացմանը, ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով դրա հանրահռչակմանը:
Ծրագրի արդյունքում կբացահայտվեն «երգող համայնքներ» և ժողովրդական երգերի կատարողներ, որոնք կենդանի կրողն ու փոխանցողն են տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության:
Տեղեկացնենք, որ լավագույն 10 երգերը կհանրայնացվեն՝ կնոտայագրվեն և կտպագրվեն էլեկտրոնային գրքույկի ձևով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…