ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Օգոստոսի 11, 2021
Մշակութային լուրեր

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի:

Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել է մրցույթի նախագահ Միխայիլ Մարկովը (ՌԴ/Հոլանդիա)։

Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է (ուսուցիչ՝ Իզաբելլա Պարոնյան), «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։

Տեղեկացնենք, որ վերջին եռամսյակում Հայկ Ջուլհակյանն Օդեսայում արժանացել է նաև «Music Olymp» միջազգային մրցույթի Առաջին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած «Medici» միջազգային մրցույթի Երկրորդ մրցանակներին։

Նշենք նաև, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամները տարբեր ժամանակներում լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում. Էլեն Խաչիկյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Սերգեյ Քեչեկ) Առաջին մրցանակ («May Music Cup» Ղազախստան, Աստանա): Մարի Շարբաթյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Արմեն Բաբախանյան) Առաջին մրցանակ («Elevato» դաշնակահարների միջազգային մրցույթ, Բեռն, Շվեյցարիա), Երկրորդ մրցանակ (Շոպենի անվան միջազգային մրցույթ, Հարթֆորդ, ԱՄՆ): Ալեքս Գրիգորյան՝ (թավջութակ, Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Տիրուհի Սարգսյան) Առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթ, Young talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Լյանա Ուլիխանյան՝ (թավջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Արմինե Ավետիսյան) Առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթի junior talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Դավիթ Բաբայան՝ (ջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Ալեքսանդր Կոսեմյան) Առաջին մրցանակ («Muse» միջազգային մրցույթ, Հունաստան):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…