ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց քննարկում՝ երիտասարդների հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ

Օգոստոսի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ նախատեսում է բաց քննարկում շուրջ 150 երիտասարդի մասնակցությամբ նրանց ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ:

Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագիրը: «Լոֆթ» կենտրոնում քննարկումն ինտերակտիվ անցկացնելու համար ընտրվել է «ակվարիում» (‎fishbowl) ձևաչափը:

Ըստ «ակվարիում» ձևաչափի՝ սրահը բաժանվում է հավասարապես 4 մասի (գունային տարանջատմամբ)։ Յուրաքանչյուր ուղղություն ունենում է իր թեման/խորագիրը, որի համար հրավիրվում են համապատասխան փորձագետ/ոլորտի ներկայացուցիչ և յուրաքանչյուր թեմայի համար՝ տվյալ թիրախի մասնակիցներ: Յուրաքանչյուր թեմայի մասնակիցների թիվը պայմանականորեն 25-ն է:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, միջոցառման արդյունքները կամփոփեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Քննարկման 4 տարբեր ուղղություններն ու հրավիրված խոսնակ-փորձագետներ են՝

  • Կրթություն (կապույտ թև), «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն», խոսնակ՝ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան,
  • Երիտասարդական մարզային ծրագրեր (շագանակագույն թև) | «Երիտասարդների համաչափ սոցիալական զարգացում», խոսնակ` Macro Lab կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյան,
  • Երիտասարդության զբաղվածություն (նարնջագույն թև) | «ԲՈՒՀ-ից մինչև գործատու», խոսնակ՝ Cascade People & Business-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյան,
  • Պարենային համաշխարհային անվտանգություն (կանաչ թև) | «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության», խոսնակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան:

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ նաև 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաք Կապանում:

Երիտասարդության միջազգային օրը որպես ՄԱԿ-ի հաստատած տոն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին: Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև ծառացած ամենօրյա խնդիրների մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…