ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռազմագիտության դասասենյակի անվանակոչում Փամբակի հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

2016-2017 ուստարվա առաջին կիսամյակում Փամբակի հիմնական դպրոցում տեղի ունեցավ մեծ հանդիսություն:

Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ, Հատուկ գնդի վետերան, Գուգարք վաշտի հրամանատար, մայոր Արարատ Թունյանին նվիրված ռազմագիտության դասասենյակի բացումն էր:

Այդ առթիվ դպրոցի սաները պատմության ուսուցչուհի Իրինա Թունյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ռազմահայրենասիրական միջոցառում, որին ներկա էին Հատուկ գնդի վետերանների հրամանատար, գեներալ Գագիկ Մելքոնյանը, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանը, ազատամարտիկներ Ժորա Պողոսյանը, Արթուր Հարությունյանը, Լյովա Սահակյանը, Արմեն Աբովյանը և այլ մարտական ընկերներ:

Բացման խոսքով հանդես եկան Փամբակի գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը և դպրոցի տնօրեն Ալբերտ Ուլիխանյանը:

Ներկաները դիտեցին Հատուկ գնդին նվիրված տեսաֆիլմը, աշակերտների ելույթը, որից հետո գեներալ Գագիկ Մելքոնյանը հետաքրքիր դրվագներ պատմեց Հատուկ գնդի անցած մարտական գործողություններից:

Մայոր Ա. Թունյանը պարգևատրվեց «Անդիրանիկ Օզանյան» մեդալով, այնուհետև հուզմունքից դողացող ձեռքերով կտրեց կարմիր ժապավենը և ներկաներին առաջնորդեց ռազմագիտության դասարան: Դասարանում ձևավորված էր առանձին անկյուն, որտեղ ցուցադրված էին Արարատ Թունյանի՝ մարտական գործողությունների ընթացքում ստացած մեդալները և պատվոգրերը:

Այս միջոցառումը մեծ դաս էր, և աշակերտները տոգորվեցին հայրենասիրության բարձր ու վեհ զգացումով:

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…