ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանում

Սեպտեմբերի 13, 2016
Պաշտոնական

Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես, կքննարկվեն երկու երկրների կրթական

համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախատեսվում են նաև միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում գործուղված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ուսանողների հիմնախնդիրներին վերաբերող հարցերի քննարկում: Այցի օրակարգում են Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետ կազմակերպում, որպես հումանիտար օգնություն` դասագրքերի, ուսումնամեթոդական և դպրոցական գրադարանային գրականության տրամադրում: Կողմերը կքննարկեն նաև երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման մեխանիզմները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…