Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:
Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը:
«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգ
Սերգեյ Գալստյան, «Փարաջանով. Հանդիպումներ և ոչ միայն» (Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):
«Մշակութային երկխոսություն» անվանակարգ
Սաթենիկ Վարդանյան, «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» (Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգ
Նարինե Միրզոյան, «Քչից-շատից, ամեն ինչից» (Ամբողջական հավաքածու», նկարազարդ, ուսուցողական հանրագիտակ, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):
«ART-Գիրք» անվանակարգ
«Փարավոն Միրզոյան» (Գիրք-ալբոմ, Երևան, «ՆԱՀԱՊԵՏ» հրատարակչություն, 2020 թ.):
Մրցույթին ներկայացված մյուս գրքերը և ալբոմները տարբեր անվանակարգերում արժանացել են պատվավոր մրցանակների:
«Գիտություն և կրթություն» անվանակարգ
Լևոն Լաճիկյան, «Հայկական եկեղեցիներ. 24 բացիկ» (Բացիկաշար-ալբոմ, Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):
«Իմ երկիրը» անվանակարգ
Լուսինե Մխիթարյան, «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» (Հարթակար և հյուսվածկար, վարպետության դասեր, Երևան, «Զանգակ» 2020 թ.):
«Նկարազարդումների արվեստ» անվանակարգ️
Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ Հրեշը» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թ.):
«Անկախ պետությունների համագործակցություն» անվանակարգ
Եվգենյա Էվոյան, «Գազարագույն Զատիկի կորած կետիկները» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2020 թ.):
Նշենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մասնագիտական ժյուրիի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանը: Մրցանակները կհանձնվեն այս տարի սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթն ամենամյա է, որտեղ հայաստանյան գրահրատարակչական արտադրանքը մշտապես արժանացել է մրցանակների՝ գրեթե բոլոր անվանակարգերում՝ հաճախ նվաճելով նաև «Գրան պրի»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան