ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսումնական գործընթացի բոլոր օղակները կարևոր են

Դեկտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

Ուսումնական գործընթացի կառուցվածքի բոլոր օղակները միահյուսված են իրար, շաղկապված:Մի օղակը բխում է մյուսից՝ մեկը մյուսին հաջորդելով, մեկը մյուսին լրացնելով: 

Դպրոցում գործող արտադասարանային խմբակներն ուսումնական գործընթացի կարևոր բաղկացուցիչ օղակներից են:

 Խմբակներին հատկացվող դասաժամերը նպատակային են.տեսական գիտելիքները վերածվում են գործնականի, բացահայտվում են երեխաների նախասիրությունների շրջանակները,ցանկությունները, ձգտումները: Ահա այս նպատակով է, որ դպրոցի տնօրենի հանձնարարականով 2016-17 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում կատարած աշխատանքների յուրահատուկ հաշվետվությամբ են հանդես գալիս Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում գործող արտադասարանական խմբակները:

Դպրոցի հանդիսությունների դահլիճի բեմում են երգչախմբի սաները /ղեկավար՝ երգ-երաժշտության ուսուցչուհի Գայանե Իսրայելյան/:Աշակերտները դաշնամուրի նվագակցությամբ կատարեցին մի շարք խմբերգեր՝ Արամ Ավագյանի «Մայրիկ», Էմմա Միհրանյանի «Ոչ մի պատերազմ», Անուշ Հովհաննիսյանի «Մոլորակ», Լիլի Գրիգորյանի «Ապրիր խաղաղ», Ստեփան Ջրբաշյանի «Երգ գարունքին»:

Խմբերգերի դադարներին կատարվում էին արտասանություններ, պարեր:

Միջոցառումը ուսանելի էր և հետաքրքիր:

Լ.Պետրոսյան, ԴԱԿ

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…