ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս. Թրաֆիքինգ՝ սպիտակ ստրկություն կամ մարդկանց շահագործում

Դեկտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Պ. Տիչինայի անվան հ.20 հիմնական դպրոցում, VIII Ա դասարանում կայացավ «Թրաֆիքինգ՝ սպիտակ ստրկություն կամ մարդկանց շահագործում» թեմայով տեղեկատվական բաց դաս, որը վարեց պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Տաթևիկ Խաչատրյանը:
Դասի նպատակն էր ՝
- Իմանալ ի՞նչ է թրաֆիքինգը որպես երևույթ:
- Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհներով է այն իրագործվում:
- Ի՞նչ է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների կոնվենցիան»:
- Ի՞նչ է երեխաների դեմ կատարվող բռնությունը:
- Ինչպե՞ս զերծ մնալ նմանատիպ երևույթներից:
- Կարողանալ լինել առավել անվտանգ:

Դասն սկսվեց սլայդի ներկայացմամբ, որում մանրամասն մեկնաբանվում էր, թե ի՞նչ է թրաֆիքինգը, մարդկանց շահագործումը, ստրկացումը, որի ընթացքում աշակերտները ցուցաբերում էին ակտիվ մասնակցություն, բերում օրինակներ, կատարում հարցադրումներ: Ուսումնասիրվեցին թրաֆիքինգի պատճառները: Հատուկ ուշադրության արժանացվեց երեխաների բռնության հիմնախնդիրը, կարևորվեցին հնարավոր բոլոր նպաստող հանգամանքները, որոնք կարող էին հանգեցնել երեխաների թրաֆիքինգի: Ժամանակ առ ժամանակ դիտվում էին սոցիալական հոլովակներ, մեկնաբանվում: Ապա բերվեցին տարբեր իրավիճակների օրինակներ, երբ աշակերտներն իրենք էին կռահելու արդյո՞ք թրաֆիքինգի վտանգ կա, թե՝ ոչ:

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…