ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձմեռային անուրջներ

Դեկտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ.-ի դեկտեմբերի 14-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվեց նկարչական մրցույթ՝ ‹‹Ձմեռային անուրջներ» խորագրով:

Դպրոցի X-XII դասարանների նկարող աշակերտները պատկերեցին գեղեցիկ բնանկարներ, ձմեռային տարբեր պատկերներ: Մեծ էր ոգևորությունը, ակտիվությունը, ստեղծագործելու, լավագույնը լինելու ձգտումը:

Լավագույն, հաջողված նկարները ցուցադրվեցին դպրոցի ցուցահանդեսում:

Մրցույթը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Ռ. Չիբուխչյանը