Երեխաները, երիտասարդ սերունդը մեր ապագան են,իսկ ապահով ապագայի երաշխիքներից մեկը հզոր, առողջ բանակ ունենալն է։ Մեր բանակին անհրաժեշտ են խելամիտ, զգոն, ուշիմ, քաջ և արիասիրտ տղաներ։ Վաղվա զինվորը այսօր նստած է աշակերտական նստարանի առջև,հետևաբար զինվոր պատրաստելու գործընթացը իրականացնողներից մեկն էլ հենց դպրոցն է։ Առողջ միջավայր ստեղծել զինվորի համար,նրան հոգեբանորեն նախապատրաստել հայրենյաց հողը պաշտպանելու սուրբ գործին,նրա մեջ ձևավորել հանդուրժողականություն, ցանկացած իրավիճակում ելքեր որոնելու և գտնելու պատրաստակամություն, թշնամուն երբեք յուրայինների մեջ չտեսնելու կամքի դրսևորում. ահա այս հատկանիշների ձեռքբերմանն էր ուղղված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի» կողմից անցկացված նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության հատուկ դասընթացը մեր դպրոցում,որը կայացավ դեկտեմբերի 2-ին։ Արհեստավարժ հոգեբանի և հատուկ մասնագետի վերլուծական զրույցը տպավորիչ էր, բովանդակալից և, ամենակարևորը,առաջացրեց բազմաբնույթ հարցեր մեր աշակերտների շրջանակում. ներկա էին ավագ դպրոցի սաներ/10-12-րդ դդ/։ Ուսումանասիրության հիմքում ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ էր,ուսումնասիրության նյութը՝ նրա ներաշխարհը, հույզերը, տարաբնույթ ապրումները, իսկ արդյունքում՝ սեփական սխալները շտկելու, դրանցում միայն դիմացինին չմեղադրելու, սեփական քայլերով առաջ գնալու,հաստատվելու մշակույթի ձեռքբերումը։ Կյանքի ցանկացած շրջադարձային պահերից առաջ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հոգեբանորեն նախապատրաստվելը, ինչն էլ այս հանդիպման հիմնական նպատակն էր։ Շնորհակալություն կազմակերպիչներին։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց