ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թմրամոլության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 16, 2016
Դպրոցական անցուդարձ

Համակողմանիորեն զարգացած սերունդ ձևավորելու գործը ուսուցչի հիմնախնդիրներից մեկն է. նա է ազգակերտման դրոշակակիրը,և նրա կողմից ամեն սխալ լինում է ճակատագրական ու հույժ անընդունելի,ինչպես և անընդունելի են շատ մոլորություններ մարդու կյանքում։ Ծնողների և ուսուցչի դերը անգնահատելիորեն մեծ է երեխայի մոտ ճիշտը սխալից, մոլորությունը առաքինությունից զանազանող գիտակցության ձևավորման գործում։ Հետագայում ճակատագրական սխալներ գործելու մեջ մեղավոր են ծնողն էլ, ուսուցիչն էլ։

Ասում են՝ վատ մոլորության դեմ պայքարելու համար պետք է ճանաչել այն.այս նպատակին էին  ծառայում դեկտեմբերի առաջին տասնօրյակում մեր դպրոցում կազմակերպված  միջոցառումները. դրանք ուղղված էին թմրամոլության կանխարգելմանը։ «Մարդկության հիմնախնդիրների շրջանակում», «Ծխախոտը՝ դանդաղ ներգործող թույն», «Օրենքի ուժը», «Լույս խավարում» խորագրերով զրույց-քննարկումներ ու տեսաֆիլմի դիտում,որոնց մասնակցում էին 10-12-րդ դասարանների ներկայացուցիչներ։ Պարզաբանումներ էին կատարվում թմրանյութերի տեսակների,  դրանց կիրառման վտանգավորության, պահանջի, պատժի և այլ հարցերի վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էին լինում տարբեր ուսուցիչներ՝ գրականության, կենսաբանության, ռազմագիտության, քիմիայի, մաթեմատիկայի. նրանց տրվում էին տարաբնույթ հարցեր,քննարկումը դառնում էր հետաքրքիր ու տպավորիչ։ Նման զրույցները, անշուշտ, կնպաստեն աշակերտի մոտ այն գիտակցման ձևավորմանը, որ չեն սպանում ոչ թե նրա համար, որ գոյություն ունի «մի սպանիր»խորհուրդը, այլ նրա համար, որ պարզապես ընդունակ չես սպանելու։ Առաջ ընթանանք առանց մոլորությունների, քանզի չարիքները բորենու նման են՝ երբեք մենակ չեն լինում։Պետք է յուրաքանչյուրս մեր շրջապատի լույսը լինենք,երբեք խավարում մենակ չթողնենք կորուսյալին/սրանք մեջբերումներ են դպրոցում բաժանված և այս նպատակին ծառայող թռուցիկներից։

 

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ.Աֆյան

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…