ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Հուլիսի 22, 2021
Սփյուռքի լրատու

Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: Դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18.00-ին:

2019 թ.-ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ, 2020 թ.–ին՝ առցանց ձևաչափով, դիմել է շուրջ 500 և մասնակցել 100 հոգի՝ վեց ծրագրով: 2021 թ.–ին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտագրման ժամկետը հուլիսի 13-ն էր: Մասնակցելու համար հայտագրվել էր շուրջ 370 ուսուցիչ՝ 22 երկրից: Նրանցից ընտրվել է շուրջ 140 ուսուցիչ: 2022 թվականին նախատեսվում է ծրագիրն իրականացնել առկա՝ սփյուռքահայ ուսուցիչների Հայաստան այցելությամբ:

«Մեր խնդիրը մեկն է՝ ուժեղացնել հայկական կրթությունը տարբեր բաղադրիչներով, որպեսզի սփյուռքի մեր ուսուցիչներն ունենան թարմացված գիտելիք և կրթական համակարգում հայերենով ժամանակակից հմտություններին և տեխնոլոգիաներին հաղորդակից լինելու հնարավորություն: Դրանով նպաստում ենք հայկական կրթության որակի բարձրացմանը սփյուռքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վերապատրաստումն իրականացվելու է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն.

  • «Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)
  • «Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
  • «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
  • «Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)
  • «Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)
  • «Հայոց պատմություն» (120 դ/ժամ)
  • «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)

Նշենք, որ Հայոց պատմության և Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, առանձնաբար ներառվել են առաջին անգամ: Մասնակիցների քանակը ավանդական 60-ի և նախորդ տարվա 100-ի փոխարեն այս տարի ընդգրկում է 140 մասնակից 20 երկրից: Ծրագրում նախատեսված են նաև թանգարանների վիրտուալ այցելություններ:

Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է «Ֆիչըր» ընկերության կողմից: Ինչպես ներկայացրել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու Արսեն Սիմոնյանը, այս տարի ներգրավվել են 40-ից ավելի վերապատրաստողներ. «Հրավիրել ենք ներառական կրթության, հայ մշակույթի, պատմության ոլորտների լավագույն մասնագետներին, որոնք կներկայացնեն դասավանդման լավագույն մոտեցումները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ առաջնային խնդիրներից է սփյուռքի կրթական հաստատությունների թվայնացումը, ինչը կհեշտացնի ԿԳՄՍՆ-ի՝ սփյուռքյան դպրոցներին աջակցելու գործընթացը թե՛ դասագրքերի տրամադրման, թե՛ վերապատրաստումների կազմակերպման առումով:
Այս տարի վերապատրաստման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 6.5 միլիոն դրամ: Սա ոչ թե հերթական վերապատրաստման ծրագիր է, այլ Հայաստանը սփյուռքին կապող կարևոր օղակ:

Ամփոփ տեղեկություններ ծրագրի մասին

Ծրագրի կայացումը, ֆինանսավորումը և ուսուցիչների մասնակցությունը

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա պետական ծրագիր է, որն իրականացվում է 2000 թվականից:

Ծրագիրն անցել է զարգացման երկար ու բարդ ճանապարհ: 2000-2006 թթ. այն իրականացվել է միայն բարեգործական միջոցների հաշվին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Հենց այդ ծրագիրն իրականացնելու նպատակով 1999 թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում ստեղծվել էր «Սփիւռք» գիտահետազոտական կենտրոնը: Վերապատրաստման ծրագիրը ստեղծվել էր կենտրոնի և հաստատվել էր նախարարության կոլեգիայի կողմից:

Թեպետ առաջին տարիներին մասնակիցների թիվը չէր գերազանցում 30-ը, բայց այն արագ դրական արձագանք ստացավ սփյուռքում: Սակայն Հայաստանում մեկ ամիս մնալու ծախսերը խոչընդոտ էին վերապատրաստվել ցանկացող ուսուցիչների համար:

Այդ պատճառով 2005 թվականին նախարարությունը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ խնդրելով ստանձնել Հայաստանում ուսուցիչների կեցության և սննդի ծախսերը:

2005 և 2006 թվականներին ծրագիրն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսավորմամբ: Այդ տարիներին մասնակից ուսուցիչների թվաքանակը հասել է 110-ի:

2007 թվականից ծրագիրն առաջին անգամ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից՝ միայն ապահովելով դասավանդողների աշխատավարձը, իսկ 2009 թվականից ՀՀ պետական բյուջեն ստանձնել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը՝ ներառյալ ուսուցիչների կեցությունը, երեքանգամյա սնունդը, շրջայցերը, մշակութային ծրագիրը, դասընթացների կազմակերպումը: Այդ տարվանից սկսած մասնակցող ուսուցիչների թիվը, ֆինանսավորման չափերով պայմանավորված, պահպանվել է (տարեկան 60 անձ):

Վերապատրաստման ծրագրի կազմակերպումը 2000-2019 թթ. ընթացքում վստահվել է նաև Կրթության ազգային ինստիտուտին, որը փոփոխություններ է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտահետազոտական կենտրոնի կազմած ուսումնական ծրագրում, դրանով սահմանվող ուսումնական նպատակների և խնդիրների մեջ՝ պահպանելով ծրագիր-նախագծի ընդհանուր կառուցվածքը և առաքելությունը: Կատարողներով պայմանավորված՝ առանձին տարիներին վերապատրաստումն ավելի շատ ուղղված էր նոր գիտելիքի փոխանցմանը, իսկ հաջորդ տարիներին՝ գործնական կարողությունների ձևավորմանը:

Վերջին երկու տարիներին՝ 2020 և 2021 թթ., կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վերապատրաստումն իրականացվում է հեռավար ձևաչափով: Դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

Ընդհանուր առմամբ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի նպատակներն են նոր գիտելիքի փոխանցումն ու կարողությունների ձևավորումը: Այն ուղղված է նաև անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի բարձրացմանը, առարկայի հանդեպ հետաքրքրության աշխուժացմանը, առկա կարծրատիպերի և մասնագիտական գիտակցության «տեղախախտմանը», սփյուռքի կրթական համակարգ-Հայաստան կապի ամրապնդմանը:

20 տարվա ընթացքում ծրագրով վերապատրաստվել է շուրջ 1100 ուսուցիչ՝ 40 երկրից (Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Աբխազիա, Բելառուս, Բուլղարիա, Ռուսաստան, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Ավստրիա, Ավստրալիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Սիրիա, Լիբանան, Հունաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Էստոնիա, Բրազիլիա, Կանադա, Բելգիա, ԱՄԷ, Իսպանիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Վրաստան, Իսրայել, Ռումինիա, Լիտվա, Լատվիա, Կանադա, Դանիա, Շվեդիա, Կիպրոս, Չեխիա, Նիդեռլանդներ):

Մասնակցող ուսուցիչների որակական կազմը խիստ տարբերակված է, ինչը դժվարացնում է վերապատրաստման խնդիրների արդյունավետ լուծումը, դարձնում է այն խիստ ստեղծագործական: Նրանք գալիս են տարբեր երկրներից, տարբեր տեսակի ուսումնական հաստատություններից, տարիքը տատանվում է 18-ից մինչև 80: Խիստ տարբեր է նախնական պատրաստվածությունը. մասնագիտական կրթության բացակայությունից մինչև Հայաստանում ստացած մանկավարժական կրթություն և անգամ գիտական կոչում, դասավանդվող նյութերի բովանդակության խնդիր և այլն: Միասնական են միայն սաներին հայախոս դարձնելու և հայեցի դաստիարակելու ձգտման առումով: Ուստի ճանաչողական տեսանկյունից վերապատրաստումներում միշտ շեշտադրվել են մանկավարժական տեխնոլոգիաների յուրացումը, լեզվի ուսուցման մեթոդիկան, և դրանք կրել են ստեղծագործական-հետազոտական բնույթ, ինչի արդյունքում ճանաչողական փոփոխությունները կրում են փաստացի ոչ միայն ուսուցիչները, այլև դասավանդող անձնակազմը, որի առջև դրվում է ոչ ստանդարտ խնդիրների լուծման պահանջ:

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին տրամադրվում են համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:

Ծրագիրն ընթանում է մի քանի մասնագիտական ուղղություններով, որոնցից ավանդական են դարձել ուսուցում մանկապարտեզում, մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում ու հայոց լեզվի և գրականության դասավանդում: Հաշվի առնելով սփյուռքի կրթօջախների պահանջարկը՝ պարբերաբար կազմակերպվել են Հայոց պատմության, արվեստի, տնօրենների վերապատրաստումներ և տեղում վերապատրաստողների պատրաստում:

Ծրագրի շրջանակում դասընթացներին զուգընթաց կազմակերպվել են նաև սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական շրջայցեր: Ուսուցիչները հանդիպել են գրական, մշակութային և քաղաքական գործիչներին, ծանոթացել պետականության նվաճումներին:

Վերջին 20 տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվել է ուսուցիչների միավորման մեկ ընդհանուր ցանց, որի շնորհիվ նրանք շփվում են միմյանց հետ, փոխանակում տեղեկություններ, փոխադարձ օժանդակում են դասավանդման հարցերում:

Յուրաքանչյուր տարի վերապատրաստման դասընթացներից հետո իրականացվում է ուսուցիչների հարցում՝ նրանց արձագանքները և գնահատականները, դիտողություններն ու առաջարկություններն ամփոփելու նպատակով:

2021 թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնվել է վերջին 10 տարվա ծրագրի ազդեցության գնահատում: Գնահատմանն ուղղված հետազոտությունը կիրականացվի մինչև տարվա վերջ: Դրա նպատակն է պարզել ուսուցիչների կողմից դասընթացների բովանդակության իրական յուրացումը և ծրագրի ուղղակի և անուղղակի ազդեցությունը սփյուռքում կրթական գործի վրա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…

  • ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԼՈԳԻՆԳ

    Թեմայի հեղինակ՝ Տ. Յափունջյան

    1. Մեդիագրագիտություն · Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ: Ինչպես ստանալ, սպառել և տարածել տեղեկատվությունը: Ինչպես զատել արժանահավատ և սուտ տեղեկությունները: Ինչու է անհրաժեշտ կասկածել ցանկացած տեսակի տեղեկատվության հավաստիությանը: Ինչպես չդառնալ…

  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ և ծնողներ, սիրելի երեխաներ․ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ…

  • Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)

    Թեմայի հեղինակ՝ Lusman

    «Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկ՝ 01.05.23 ավարտ՝ 07.05.2023թ Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2O

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 7-րդ դասարան

    Բարի գալուստ 7-րդ դասարանի   ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում  եմ  բոլորիս  արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:

  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների խմբակ Ախլաթյանի միջն. դպրոցում

    ՏՀՏ խմբակ

  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ

    ՏՀՏ խմբակ

  • Ինտերակտիվ ընթերցանություն 4 ՙՙՕզի կախարդը՚՚

  • Ուսումնառության համընդհանուր ձևավորման կարևորությունը ուսումնառության պլանավորման մեջ

                           Այսօր ՀՀ-ում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համատեքստում կարևորագույն մարտահրավերներից մեկը համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրումն է։ Ցավոք, ուսուցիչներից շատերը ներառական կրթությունն ընկալում են նեղ իմաստով, այն է` միայն հաշմանդամություն կամ այս կամ այն ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում․․․Այս դասընթացի շրջանակներում նախատեսվում է կրթական բազմազան կարիքներ ունեցող երեխաների արդյունավետ ուսումնառության ապահովման և ներառող դասավանդման իրականացման համար անհրաժեշտ կարողունակությունների ձևավորում և զարգացում,  մասնավորապես.  ●  Ծանոթանալ Համընդհանուր ներառական կրթության քաղաքականությանը, սկզբունքներին և օրենսդրական հիմքերին● Ճանաչել, տարբերակել և գնահատել աշակերտների կրթական կարիքները,  հստակեցնել և մշակել այդ կարիքների՝ ժամանակին և արդյունավետ լուծման համար անհրաժեշտ ռազմավարություններ ●Պլանավորել, հարմարեցնել, անհատականացնել ուսումնառության գործընթացը`  օգտագործելով կրթական բազմազան կարիքներից բխող դասավանդման մոտեցումներ և մեթոդներ, մասնավորապես՝ ուսումնառության համընդհանուր ձևավորումը (ՈՒՀՁ)։   ● Կազմել օրվա դասի պլան հինգ քայլով՝ «Կենտրոնների տեղափոխման » մոդելով  Դասընթացավարներ՝  Արմենուհի Աբրահամյան, Արալեզի միջնակարգ դպրոց, անգլերենի ուսուցչուհի                                         Մարինե Զարոյան, Արալեզի միջնակարգ դպրոց, դասվար