ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրի շրջանակում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Arm.Strong Production» ընկերությունը, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները մշակութային տարբեր ծրագրերով հանդես կգան Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում:
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Աղասի Մելքոնյանը, ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրել են պետական դրամաշնորհով իրականացվող ծրագրի մանրամասները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը չափազանց կարևորել է հետպատերազմական իրավիճակներում սահմանամերձ համայնքներում մշակութային բովանդակության ձևավորումն ու ներկայացումը: Նա շեշտել է, որ պետական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, պատմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, սահմանվել են առաջնահերթություններ, ըստ որոնց՝ պետական աջակցություն նախ և առաջ տրամադրվում են այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում:
«Դժվար ժամանակներում չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ոլորտ, կառույց ճիշտ գնահատեն իրենց պատասխանատվության ձևը և չափը. ի՞նչ պատասխանատվություն ենք ստանձնում յուրաքանչյուրս ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար: Ինչպես կյանքն է ցույց տալիս, դրա հաղթահարման լավագույն գործիքակազմը և միջոցը մշակույթն է: Եվ մենք սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ, հեռավոր համայնքներ, մշակութային և գեղարվեստական ներկայությամբ ապահովելու մեր մասնակցությունը համընդհանուր իրավիճակից դուրս գալու գործում: Մենք այս այցերով լուծում ենք ոչ միայն մասնագիտական, այլև բարոյահոգեբանական, հասարակական, քաղաքացիական խնդիրներ»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ ստանձնած կարևոր պատասխանատվության համար:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը տեղեկացրել է, որ տիկնիկային թատրոնը մարզային ծրագրերի իրականացման երկար տարիների փորձ ունի, բազմաթիվ ծրագրեր իրականացվել են նաև Արցախում: Այս անգամ ևս թատրոնը մեծ ծրագրով՝ ներկայացումներով և վարպետության դասերով, հանդես կգա Հայաստանի սահմանամերձ քաղաքներում և Արցախում: Թատրոնի տնօրենը կարևորել է նաև այն փաստը, որ սահմանամերձ համայնքներում անցկացվող այդ ծրագիրն իրականացվում է պետական աջակցությամբ:
«Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» խորագիրը կրող ծրագրով հուլիսի 28-ից ներկայացումներով հանդես կգա Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, իսկ հոկտեմբերից՝ Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում: Երեխաները կդիտեն Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Այս անգամ ծրագիրը չի սահմանափակվում ներկայացումներով, կանցկացվեն նաև վարպետության դասեր. թատրոնի առաջատար դերասան Աղասի Մելքոնյանը երեխաներին կծանոթացնի տիկնիկագործության արվեստին: Հեքիաթագիր Նաիրա Եդիգարյանն էլ երեխաներին կներկայացնի իր ստեղծագործությունները, այնուհետև վարպետության դասեր կանցկացնի նրանց համար»,- ասել է Ռուբեն Բաբայանը և շեշտել, որ երկիրը կառուցվում է սահմաններից և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա արևի իր բաժինը:
Տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Աղասի Մելքոնյանը լրագրողներին ներկայացրել է այն հմտությունները, որոնք վարպետության դասերի ընթացքում փոխանցելու է երեխաներին. արդյունքում փոքրիկ հանդիսատեսն իր ձեռքերով կպատրաստի տիկնիկներ:
Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի տեղեկացմամբ՝ «Arm.Strong Production» ընկերության հետ օգոստոսի 1-3-ը մարզերում հանդես կգան «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծով։
«Օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։ Նախագծի շրջանակում «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ) կկատարի ինչպես ջազային ստանդարտներ, այնպես էլ Վահագն Հայրապետյանի՝ հայտնի ժողովրդական մեղեդիների մշակումները։ Տրիոյի հետ որպես հատուկ հյուր ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Երգչուհին և տրիոն կներկայացնեն համաշխարհային և հայկական երաժշտարվեստի գլուխգործոցները՝ մշակված հատուկ «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծի համար։ Յուրաքանչյուր համերգ կուղեկցվի դասախոսություններով, որի շրջանակում կներկայացվի կատարվող ստեղծագործությունների պատմությունը, կխոսվի համաշխարհային և հայ երաժշտարվեստում այդ ստեղծագործությունների դերի, նշանակության, կարևորության մասին: Ծրագրի մասնակից երաժիշտները կանցկացնեն նաև վարպետության դասեր և լսումներ երիտասարդ երաժիշտների հետ»,- նշել է Վահագն Հայրապետյանը և ընդգծել, որ նախագիծը միասնական հարթակ կստեղծի տարբեր կրթական և սոցիալական միջավայրերում ձևավորված պատանիների և երեխաների հաղորդակցության համար, կհամախմբի միասնական նպատակի շուրջ:
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում սկսում են ամառային համերգային արշավ: Կհնչեն Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի սիրված ստեղծագործությունները:
«Հուլիսի 29-ին՝ Մարտունիի մշակույթի տուն, հուլիսի 30-ին՝ Վարդենիսի մշակույթի պալատ, օգոստոսի 5-ին և 6-ին՝ Բերդավանի մշակույթի տուն, օգոստոսի 7-ին՝ Բերդ համայնքի մշակույթի տուն, օգոստոսի 8-ին՝ Ազատամուտի մշակույթի տուն, օգոստոսի 13-ին՝ Դարբաս համայնքի մշակույթի տուն, օգոստոսի 14-ին՝ Մեղրիի մշակույթի կենտրոն, իսկ օգոստոսի 15-ին թատրոնի արտիստները հանդես կգան Կապանում: Բոլոր համերգների սկզբում իր անհատական ցուցահանդեսով հանդես կգա թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը»,- եզրափակել է Երգի պետական թատրոնի տնօրենը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան