Հին իմաստախոսությունն ասում է՝ կյանքը փորձությունների շղթա է...Ավելացնենք՝ փորձությունները կոփում ու «մշակում» են մարդուն։Սակայն կան անդառնալի կորուստներ,ակնթարթային ոչնչացումներ,որոնք ոչ թե կոփում, այլ սպիանում են՝ իրենց կնիքը թողնելով հոգուդ վրա։Անցել է համարյա երեք տասնամյակ, սակայն 1988-ի ավերիչ երկրաշարժի ահասարսուռ հետևանքները դեռ հիշեցնում են իրենց/ի դեպ, այն Անդրկովկասի ամենահզոր երկրաշարժն էր։Հիշատակման նպատակը, բնական աղետներին դիմագրավելու,դրանցից պաշտպանվելու, համապատասխան «մշակույթ» ձեռք բերելու կարողությունների ձևավորմանն էր ուղղված առաջավոր փորձի դասը՝ աշխարհագրության ուսուցչուհի Լ. Քամալյանի նախաձեռնությամբ՝ «Երկրաշարժ» թեմայով։ 10-րդ դասարանի աշակերտները հետաքրքիր ու կենդանի երկխոսությամբ,ասմունքի ու երգի շաղախով,բովանդակալից հարց ու պատասխանով ներկաների համար բացահայտեցին դարավոր պատմության ամեն պտույտին ու քայլափոխին խոտոր ճամփեքով անցնող հայ ժողովրդի կյանքի տեսլականը,որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր հմուտ ուսուցչի տեղին միջամտություններով։ Ավելի շատ շեշտադրվում էր երկրաշարժից պաշտպանվելու կարողությունների ձեռքբերումը։ Գիտականորեն հագեցած ուսուցողական դաս էր.գիտելիքը տրվում է, որպեսզի կիրառվի, սակայն սա այն դեպքն է,երբ փափագում ես այն կիրառելու հնարավորություն չունենաս։Աշակերտներն էլ, ներկա ուսուցիչներն էլ դասասենյակից դուրս եկան այն հավատամքով,որ պետք է կուլ տալ կոկորդին կառչած հեղձուկը,հաղթահարել երակներում փշրված և ապակի դարձած այս ցավն ու ապրել...Ապրել, քանի դեռ մի ափաչափ հայրենի հող կա, հայրենի մի ափաչափ երկինք ու... ոգի։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ Աֆյան
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց