ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Բյուրականի աստղադիտարանում գիտական համայնքի հետ քննարկել է ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ գիտության և կրթության ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) գիտնականների, Հայ օգնության ֆոնդի, երիտասարդ աստղագետների հանդիպման նպատակը քննարկումների ու մտագրոհների միջոցով գիտությանն ու մասնավորապես ԳԿՀԱՀ-ի շրջանակում դրամաշնորհ ստացած գիտնականներին վերաբերող խնդիրների բարձրաձայնումը և դրանք ոլորտի ներկայացուցիչների, գիտության քաղաքականությունն առաջ տանողների հետ քննարկելն էր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհակալություն հայտնելով ՀՕՖ-ին սեմինար-խորհրդակցության կազմակերպման համար, շեշտել է պարբերաբար նման հանդիպումներ անցկացնելու և այդպիսով ոլորտի բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: Կարեն Թռչունյանի խոսքով՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինեն հենց ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունները և նկատառումները:
ՀՕՖ-ի Գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ընդգծելով ԳԿՀԱՀ-ի երկարամյա դերը հայաստանցի գիտնականներին աջակցելու ու ոլորտում նրանց կայացման գործում, խոսել է կատարած և առաջիկա անելիքների, համագործակցության նոր ուղիների մասին. «2001-ին՝ ԳԿՀԱՀ-ի ստեղծման ժամանակ, խնդիրներն այլ էին. մենք փորձում էինք կասեցնել գիտական մտքի արտահոսքը, աջակցել գիտահետազոտական ինստիտուտներին, քանի որ շատերը նույնիսկ համակարգիչ չունեին: Մինչ օրս ԳԿՀԱՀ հետազոտական խմբին ներկայացվել է շուրջ 3100 գիտական աշխատանք, դրամաշնորհ է ստացել ավելի քան 500 գիտական խումբ, որոնցում ընդգրկված են մոտ 2000 գիտնականներ, իսկ դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 700 հազար դոլար»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առկա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել՝ ընդգծելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը պետական կառավարման համակարգին առնչվող հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար:
ՀՀ ԳԱԱ նորանշանակ քարտուղար, ԳԿՀԱՀ դրամաշնորհառու Արթուր Իշխանյանն ընդգծել է ԳԿՀԱՀ-ի առանձնահատկությունը Հայաստան-Սփյուռք համատեքստում, խոսել գիտության հանրայնացման կարևորության մասին՝ հասարակության շրջանում դիսկուրսի փոփոխություն մտցնելու առումով, իսկ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը զեկույց է ունեցել «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» խորագրով և ներկայացրել աստղագիտության զարգացման ներկայիս միտումները: Քննարկվել են նաև դպրոցներում գիտության դերի բարձրացման ներկայիս հնարավորությունները և հեռանկարները:
Հանդիպման մասնակիցներն այցելել են նաև Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացել Շմիդտի համակարգի 1 մ հայելու տրամագծով ու 2.6 մ հայելու տրամագծով աստղադիտակների հնարավորություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան