Ավելի քան 11 հազար դիմորդներից առայժմ ուսանող է դարձել 8083-ը։
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ամփոփել է 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները։ Նրա խոսքով՝ այս տարվա քննությունները տարբերվել են թե՛ 2019, թե՛ 2020 թվականների քննություններից:
«2019 թ.-ի քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թ․-ին դիմորդները հանձնել են ընդունելության մեկ քննություն, իսկ 2021 թ․-ին՝ առավելագույնը երկու քննություն: Սա նշում եմ այն նպատակով, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- նշել է ԳԹԿ փոխտնօրենը և հավելել, որ այս տարի բուհերին հատկացվել է 1800 անվճար տեղ․ վճարովի տեղերը 21800 էին: ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11058 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 8083-ը: 2935 դիմորդ դուրս է մնացել մրցույթից․ նրանցից 1546-ը չի հաղթահարել քննության անցողիկ շեմը։
Ըստ բանախոսի՝ դիմորդների շրջանում ամենապահանջվածը ՏՏ ոլորտն է։ Լավագույն հնգյակում է հայտնվել «Սերվիս» մասնագիտությունը, ինչը, Կարո Նասիբյանի խոսքով, անակնկալ էր:
«Չնայած ՏՏ ոլորտի մասնագիտությունները բուհերը բաժանել են մի քանի հատվածների, այնուամենայնիվ, այդ ոլորտը նորից պահանջված է։ Մեծ է հետաքրքրությունը նաև իրավագիտության նկատմամբ․ այդ մասնագիտությամբ դիմորդների համարյա կեսն ընդունվել է, 22-ը՝ ստացել անբավարար գնահատական, իսկ 135-ը՝ դուրս մնացել մրցույթից։ Ինչպես միշտ, պահանջված են նաև բուժական մասնագիտությունները, հիմնականում «Բուժական գործը» և «Ստոմատոլոգիան»։ Միաժամանակ նշեմ, որ եթե տարիներ շարունակ պահանջված են եղել տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես` «Ֆինանսներ և վարկ» ու «Կառավարում» մասնագիտությունները, ապա այս տարի այդ մասնագիտություններով ընդունվել են նույնիսկ շատ ցածր միավորներով: Կարելի է ասել` համարյա մրցույթ չի եղել»,- ընդգծել է Կարո Նասիբյանը և հավելել, որ քիչ դիմորդներ ունեն քիմիային առնչվող մասնագիտությունները, ինչպես նաև փոքր պահանջարկ՝ կրոնագիտությունը, աստվածաբանությունը, արվեստաբանությունը, մշակութաբանությունը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով «Հայոց լեզու» առարկայի իմացության մակարդակի անկում չի նկատվում: Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն՝ դիմորդներն ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր: Նշյալ առարկայի քննությունից ստացված ցածր գնահատականների վերաբերյալ բարձրացված աղմուկը վերաբերում էր երկրորդ փուլին:
«Միայն երկրորդ փուլով ասել, որ հայոց լեզվի իմացության մակարդակն իջել է, ճիշտ չէ: Ընդհանուր արդյունքները դիտարկելով՝ չեմ կարող ասել, որ այս տարի հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է: Լրացուցիչ փուլով կազմակերպված քննությունների գնահատականները սովորաբար ցածր են լինում: Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ: Ընդհանուր գնահատականների համար անհրաժեշտ է դիտարկել երկու փուլն էլ»,- նշել է Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ այս տարի հայոց լեզվից քննություն հանձնողների 1/3-ը 18-ից բարձր միավոր է ստացել:
Լրագրողների այն դիտարկմանը, որ անգլերենի գնահատականներն ավելի բարձր են, քան հայոց լեզվի, Կարո Նասիբյանը փաստել է, որ տարիներ շարունակ օտար լեզվից ավելի բարձր են ստանում, քան «Հայոց լեզու» առարկայից:
Անդրադառնալով թափուր մնացած տեղերին՝ բանախոսը նշել է, որ այդ թիվը բավականին մեծ է, քանի որ բացի պետական բուհերից՝ ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը. «Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռևս ունենք: Դիմորդները հուլիսի 19-ից dimord.am կայքում հնարավորություն ունեն ծանոթանալու պետական և ոչ պետական բուհերի թափուր մնացած տեղերին՝ ըստ մասնագիտությունների և բուհերի»:
Հիշեցնենք, որ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատելու է հուլիսի 30-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…
Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց