Գավառի Ս. Քոչարյանի անվան N1 հիմնական դպրոցի III բ դասարանում անցկացվեց բաց դաս «Ով ում է նման» թեմայով:
Դասը նպատակն էր զարգացնելու աշակերտների հաղորդակցական, համագործակցային, քննադատական մտածողության, ստեղծագործական երևակայության, կապակցված խոսք կառուցելու կարողությունները:
Դասը կառուցված էր ԽԻԿ համակարգ տեխնոլոգիայով: Խթանման փուլում աշակերտները վերհիշեցին կենդանիների ձագերի, կենդանիների խմբերի և կենդանիների արձակած ձայների անվանումները: Իմաստավորման փուլում ընթերցվեց բնագիրը (դերային ընթերցանություն), կատարվեց բնագրի վերլուծություն բաց հարցերի միջոցով: Բաց հարցերը միտված էին բնագրի իմաստի ընկալմանը, դատողություններ կատարելու, սեփական կարծիքն արտահայտելու և այն հիմնավորելու կարողության զարգացմանը: Բնագրի վերլուծությունից հետո անդրադարձ կատարվեց հեքիաթի վերնագրին` «Ով ում է նման»: Քննարկումներից հետո աշակերտներն հանգեցին այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է «Ով ինչի է նման» վերնագիրը: Բառային աշխատանքը՝ ուղղագրական բառերի ուսուցում բառը հեգելու ճանապարհով, կազմակերպվեց խաղի ձևով: Կատարվեց խմբային աշխատանք: Դասարանը բաժանվեց 5 խմբի: Յուրաքանչյուր խմբի տրվեց 2 պատկեր: Առաջին նկարում պատկերված էր կենդանի, և աշակերտները պետք է որոշեին, թե ինչի է այն նման: Երկրորդ նկարում պատկերված էր առարկա, և աշակերտները պետք է որոշեին, թե ինչ կենդանու է այն նման: Կշռադատման փուլում կիրառվեց 5 րոպեանոց շարադրանքի մեթոդը: Աշակերտները շարադրանքում պետք է հիմնավորեին կարդալու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Սիրելի՛ գործընկերներ, բոլորս էլ նկատում ենք, որ այսօրվա աշակերտները ծնվել են հեռախոսը ձեռքին: Նրանց ուշադրությունը պահելը դասական մեթոդներով դառնում է գրեթե անհնար, քանի որ նրանք սովոր են արագ փոփոխվող պատկերների…
Սիրելի՛ գործընկերներ, հաճախ նկատում եմ, որ երեխաները վախենում են ձեռք բարձրացնել կամ պատասխանել, որովհետև սարսափում են սխալվելուց և դրա հետևանքով ստացվող «ցածր գնահատականից» կամ ընկերների արձագանքից: Սակայն 21-րդ դարի կարևորագույն…
Հարգելի՛ գործընկերներ, Դասապրոցեսի կառավարումը միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումը չէ. այն առաջին հերթին մարդկային բարդ փոխհարաբերությունների կառավարում է: Հաճախ մենք բախվում ենք դասը խաթարող, ագրեսիվ կամ հակառակը՝ չափազանց պասիվ վարքի: Նախքան…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվություն ստանում են ավելի արագ, քան հասցնում են այն վերլուծել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց լինել «տեղեկատվական հետախույզներ»: Իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ ես…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կրթության գլխավոր մարտահրավերը ֆունկցիոնալ գրագիտությունն է: Մեր նպատակն է, որ աշակերտը ոչ թե պարզապես լուծի մաթեմատիկական վարժությունը, այլ կարողանա, օրինակ, խանութում հաշվել զեղչը կամ հասկանալ բարդ տեքստի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց