«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը
Հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան): Համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին: Կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:
Նշենք, որ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին: Տարիների ընթացքում նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը, Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը:
«La Francophonie Chantée» համերգը նվիրվում է Ֆրանսիայի ազգային տոնին
Հուլիսի 13-ին` ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Համերգը կրում է «La Francophonie Chantée» խորագիրը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավարն է Սերինե-Լյուբա Թադևոսյանը: Նշենք, որ Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։ Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով
Հուլիսի 15-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի և Վլադիլեն Բալյանի քնարական մեղեդիներն ու երգերը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանը: Տնօրենը և դիրիժորն է պրոֆեսոր Հրաչ Նազարյանը, անսամբլի խմբավարը և մեներգիչը՝ Լաուրա Մամյանը, կոնցերտմայստերը՝ Աշոտ Վարդանյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց