Նոյեմբերի 25-ին Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում (ուսուցիչ՝ Գ. Բատիկյան) անցկացվեց բաց դաս մայրենիից։
Դասի թեման էր Վախթանգ Անանյանի «Վայրի տանձենու տակ» պատմվածքը։
Աշակերտները ներկայացրին հեղինակի՝ Վ. Անանյանի կյանքը և նրա գրական գործնեությունը։ Հեղինակի գրական գործնեությունը ներկայացնելիս նրանք ակնառու դարձրին հեղինակին՝ որպես հայրենի բնության, կենդանական աշխարհի հիանալի գիտակի։
Աշակերտների կողմից նյութի ընթերցումն իրականացվեց ընտրովի ընթերցանության մեթոդով, որպեսզի աշակերտների ուշադրությունը բևեռվի նյութի գաղափարն արտահայտող, բնության հրաշալի պատկերները նկարագրող մասերի վրա։ Այն աշակերտներին նախապատրաստեց նյութի բովանդակության վերարտադրմանը։ Աշակերտներին առաջադրվեց նյութի պլանը՝ խառնված հերթականությամբ։ Նրանք հեշտությամբ դասավորեցին այն ըստ տրամաբանական հաջորդականության։ Նյութի բովանդակությունը վերլուծելիս , ուսուցիչը կիրառելով T–ձև աղյուսակը, վերլուծության և համադրության միջոցով բացահայտեց Կապանի և Գավառի բուսականության, կենդանական աշխարհի, կլիմայի նմանություններն և տարբերությունները։
Դասն անցավ ակտիվ համագործակցային մթնոլորտում։ Աշակերտների համագործակցման արդյունքում (մեթոդ՝ Խճանկար ) ստացվեց գեղեցիկ և բովանդակալից պաստառ։ Դասին կիրառվեց ՏՀՏ, որի միջոցով աշակերտները ծանոթացան Կապանի բնությանը, կենդանական աշխարհին, դիտեցին քարտեզը, համեմատեցին Կապանի տեղանքը, ծանոթացան Սյունիքի մարզին։ Դասի ընթացքում ապահովվեց թե́ ներառարկայական, թե́ միջառարկայական կապը։ Աշակերտները հիացրին ներկաներին հայրենի բնության և կենդանական աշխարհի մասին իրենց ունեցած գիտելիքներով։
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան