ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Այսօր մշակութային տիեզերքում ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր»

Հուլիսի 6, 2021
Մշակութային լուրեր

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը:

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» խորագիրը կրող համերգով, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին:

Ծրագրում հնչել են Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործություններից:

Համերգի շրջանակում կայացել է նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ով շնորհավորել է ստեղծագործական այդ նշանակալի իրադարձության կապակցությամբ և մեկ բառով այն բնորոշել՝ «Հաղթանակ»:

Փաստելով, որ այդպիսի հաղթանակները մեզ այսօր շատ են անհրաժեշտ, և դրանք մեզ տանելու են ավելի գլոբալ հաղթանակների, Վահրամ Դումանյանն իր երախտագիտությունն է հայտնել Մաեստրո Մուտիին․ «Միևնույն ժամանակ շնորհակալ և հպարտ ենք, որ Մաեստրո Մուտիի ղեկավարությամբ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության պրեմիերան: Կարող ենք ասել, որ մշակութային տիեզերքում այսօր ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Ռիկարդո Անտոնիո Մուտին պարգևատրվել է «Բարեկամության շքանշանով»:

Հավելենք, որ «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգի աջակիցներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Իտալիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…