ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթություն-գիտություն-աշխատաշուկա. համատեղել գերմանական և հայկական փորձը

Հունիսի 30, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Կրթություն, գիտություն, աշխատաշուկա. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կայացած քննարկումը համախմբել էր պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակակիրներին ու գերմանական բուհերի շրջանավարտներին:
Միջոցառման նպատակն էր համագործակցային նոր ուղիներ գտնել, ծանոթանալ գիտական և կրթական հնարավորություններին, համատեղել գերմանական ու հայկական փորձը, որն էլ իր հերթին կծառայի տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հանդիպմանը ներկա է եղել և մասնակիցներին ողջունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա նշել է, որ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ապահովումը բավականին բարդ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ըստ փոխնախարարի՝ չկա հստակ բանաձև՝ աշխատաշուկայով պայմանավորված տրամադրել կրթական ծրագրեր, և գիտությունը ծառայեցնել միայն աշխատաշուկային, թե հակառակը՝ կրթությունը և գիտությունը պետք է պատրաստեն համապատասխան կադրեր, որոնք կձևավորեն աշխատաշուկան։
«Այս հարցին միանշանակ պատասխան չկա, և նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս փոխանակվել գերմանական փորձով և այն տեղայնացնել Հայաստանում, ինչու՞ չէ, փորձել արտահանել նաև հայկականը։ Աշխատաշուկան շատ արագ արդյունքներ է ակնկալում կրթությունից և գիտությունից, որը 1-3 տարիների արդյունքում հնարավոր չէ։ Այս ոլորտում ընդունված որոշումը 10 տարի հետո միայն կունենա իր ազդեցությունը։ Կրթության և գիտության մեջ ներդրված գումարները, իհարկե, արագ չեն վերադառնում, սակայն աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջները ստիպում են նախաձեռնել կրթական նոր ծրագրեր, որոնք կունենան հստակ լուծումներ և հնարավորություն կտան փորձի փոխանակման շնորհիվ համապատասխան գիտելիքներով զինել ապագա ուսանողներին»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հանդիպման մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում։
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆն իր հերթին փաստել է, որ այսօր մրցակցային աշխատաշուկայում հրամայական է մասնագիտական փորձ և գործնական կապեր ունենալը։ Նրա խոսքով՝ սա մի յուրահատուկ հարթակ է, որտեղ Գերմանիայի բուհերում սովորած կամ հետազոտություն իրականացրած շրջանավարտները հնարավորություն են ստացել հանդիպելու ՀՀ-ում գերմանահայկական տնտեսական միության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու և պարզելու, թե երկուստեք աշխատանքային և համագործակցային ինչպիսի հնարավորություններ կան։ Դեսպանը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում գործատուն կամ աշխատակիցը վստահաբար կգտնեն միմյանց։
Գերմանախոս շրջանավարտների միավորման նախագահ, ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի խոսքով՝ Գերմանիայում կրթություն ստացած անձինք և գերմանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց լավագույն փորձով և խոսել ձեռքբերումների մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումը կծառայի իր նպատակին։
Հանդիպման մասնակիցներին հեռավար ողջունել է նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը։
Միջոցառման ընթացքում «Որակյալ կրթությունը՝ որպես լավագույն գրավական աշխատաշուկայում մրցունակ լինելու համար» և «Գիտության աջակցությունը՝ որպես տնտեսության զարգացման խթան» խորագրերով քննարկումներին իրենց լավագույն փորձով հանդես են եկել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակակիրները և գերմանական բուհերի շրջանավարտները:
Միջոցառումը կազմակերպել էին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը և Գերմանախոս շրջանավարտների միավորումը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրություն և հասարակագիտություն առարկաների հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…