ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի նպատակային այցը ՀՊՄՀ

Դեկտեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 17-ին մեր դպրոցում կազմակերպվեց ուսումնաճանաչողական նպատակ հետապնդող այց Հայկական պետական մանկավարժական համալսարան։ 9-10-րդ դասարանների ներկայացուցիչները  ֆիզիկայի ուսուցչուհի Ն. Քալանթարյանի նախաձեռնությամբ և ղեկավարմամբ  այցելեցին  ուսումնական հաստատություն. եղան ՀՊՄՀ թանգարանում, ընթերցասրահում, աստղադիտարանում և լաբորատորիաներում։ Հետաքրքիր և տպավորիչ հանդիպման ընթացքւմ մեր աշակերտները լուսավորվեցին  արժեքավոր տեղեկություններով՝ բուհի հիմնադրման պատմության, այնտեղ ուսում ստացած նշանավոր մարդկանց,նրանց ծավալած գործունեության մասին,գրանցում կատարեցին նաև տպավորությունների մատյանում։ Անմիջական շփում կայացավ հաստատության ներկայացուցիչներ Տ. Պետրոսյանցի, Ս. Ներսիսյանի և մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Դեմիրխանյանի հետ։ Հատկապես հետաքրքրական էին աստղադիտարանում անցկացրած պահերը։ Այցելությունը բավականաչափ տպավորիչ էր, ինչի մասին փաստում էին մեր աշակերտները։ Նման շփումներն ու այցելությունները էլ ավելի կարժևորեն, կկարևորեն և կամրապնդեն գիտելիքի ուժն ու զորությունը մեր սաների մեջ։

Բնագիտամաթեմատիկական մ/մ նախագահ՝  Ա Սարգսյան