Ողբերգական պատերազմի հետևանքով մենք կորցրինք մեր ոսկե սերնդի լավագույններին, որոնց հիշատակը հավերժացնելը ապրողների պարտքն է, և մեծ հայրենասիրություն է:
Այսօր, հունիսի 18-ը հայրենիքի նվիրյալ զավակ Շանթ Արսենի Խաչատրյանի ծննդյան օրն է: Նա կդառնար, ընդամենը, 20 տարեկան...
Կապանի N5 հիմնական դպրոցի տնօրենի` Սիրանուշ Հարությունյանի որոշմամբ 8-րդ «բ» դասարանցիները, ովքեր ներկայացնում են դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբը, ի դեմս դասղեկ Արաքսյա Քարամյանի և դպրոցի սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանի, նախաձեռնեցին այցելություն Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ մատուցեցին հարգանքի տուրք և փառաբանման պատառիկներ:
- Ավարտվեց 2020-2021 ուսումնական տարին: Տարին տարբերվող է, դժվար բնութագրվող` պատմական ցավալի իրադարձություններով ամրագրված:
Ահա նշված պատճառներով ուստարվա ավարտի ազդարարումը մեկնարկում ենք այս ՍՈՒՐԲ ՎԱՅՐԻՑ, որտեղ անմահացել են մեր սիրելի շրջանավարտները, որտեղ երկինքն աստղաշատ է ավելի, և երկնքից շողում են ամրակուռ հայացքներ, որոնց մեջ դաջված է «Գիտակցված մահն անմահություն է»,- այսպես ներկայացրեց Հասմիկ Մեսրոպյանն այցելության առաքելությունը:
Օրվան հատուկ խորհրդավորություն բերեց ՊԲ N զորամասի սերժանտական խորհրդի նախագահ սերժանտ Դավիթ Սարգսյանն, ով ներկա էր պաշտոնական առաքելությամբ` ծնողներին` Արսեն և Արմինե Խաչատրյաններին հանձնեց Պետական պարգև, այն է` «Մարտական ծառայության մեդալ»` Արցախի Հանրապետության նախագահի կողմից:
Եվ այս ամենից, այսքանից հետո, իրավունք չունենք մինչև իսկ լալու,-Պարույր Սևակի հորդորով ներկաները հրաժեշտ տվեցին մեկմեկու…
Կապանի N5 հիմնական դպրոց
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց