ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-ին Երևանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը:
Բացման պաշտոնական արարողությունից հետո մասնակիցները ներկա են գտնվել Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագրի շրջանակում անցկացվող Հովհաննես Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» (1857) կտավի ցուցադրությանը՝ կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։
Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ քանի որ հյուրերի մեծ մասը ԱՊՀ երկրներից է, ուստի որոշել են ցուցադրությունը համալրել հենց Հովհաննես Այվազովսկու կտավով, քանի որ նա բոլորի նկարիչն է:
«Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է, սակայն նրա այլ թեմաներով աշխատանքներից շատերն ինչ-որ չափով ստվերում են մնում, այդ իսկ պատճառով ընտրեցինք «Չումակներ: Սայլավորներ» աշխատանքը, որը վերականգնվել է հեղինակի 200-ամյակի առթիվ: Մինչ այդ կտավը երկար տարիներ պատկերասրահի պահոցում է եղել»,- տեղեկացրել է տնօրենը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դպրոցից հրաժարվելը կամ «դպրոցական ֆոբիան» լուրջ ազդակ է թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների համար: Սա սովորաբար ոչ թե պարզ ծուլություն է, այլ ներքին անհանգստության կամ արտաքին անբարենպաստ գործոնների հետևանք:
Նախագծային ուսուցում տարրական դպրոցում «Տառերից դեպի գիտելիք» ինտելեկտուալ խաղ Տարրական դասարաններում նախագծային ուսուցման կիրառման իմ փորձից ներկայացնում եմ «Տառերից դեպի գիտելիք» ինտելեկտուալ խաղ-նախագիծը, որը նպատակ ուներ ապահովել սովորողների ակտիվ և…
Ժամանակակից կրթության մեջ ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր տեղ են զբաղեցնում Ֆիզկուլտուրա առարկայի դասերին : Դրանք օգնում են դասը դարձնել ավելի հետաքրքիր, արդյունավետ և ներգրավող: Ֆիզկուլտուրայի դասերին ՏՀՏ գործիքների կիրառումը հնարավորություն…
«Հարգելի գործընկերներ, կիսվում եմ իմ փոքրիկ հաջողությամբ: Հաճախ երեխաները դժվարությամբ են ընկալում պատմական կամ ազգային թեմաները, եթե դրանք մատուցվում են միայն դասագրքի տեքստով: Մենք իրականացրեցինք «Իմ հայկական արմատները» նախագիծը, որտեղ…
«Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ բաց խոսել մի խնդրի մասին, որի առաջ կանգնած ենք բոլորս: Տարրական դասարաններում ավելացել են հուզական և վարքային խնդիրներ ունեցող երեխաները: Երբեմն մենք՝ ուսուցիչներս, մեզ անօգնական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց