ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպած Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են։
«Դիրիժորություն» մասնագիտությամբ անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող դիրիժոր Դաիչի Դեգուչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակին արժանացել է Յուկուան Ջինը (Չինաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Էլիաս Բրաունին (ԱՄՆ), չորրորդ մրցանակը՝ Իեն Նիդերհոֆերին (ԱՄՆ)։
Առաջին մրցանակակիրն արժանացել է տասը հազար դոլարին համարժեք դրամի պարգևի, ինչպես նաև առաջիկա երկու համերգաշրջանների ընթացքում նրան հնարավորություն կտրվի երկու համերգով հանդես գալ Հայաստանում։
Շնորհվել են նաև հատուկ մրցանակներ. մրցույթի առաջին փուլում կլասիցիզմի դարաշրջանի սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակ է ստացել Իեն Նիդերհոֆերը, առաջին փուլում հայ ժամանակակից կոմպոզիտորի՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության լավագույն մեկնաբանման համար հատուկ մրցանակի է արժանացել Յուկուան Ջինը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բարեկամ Գագիկ Գաբրիելյանի անվան հատուկ մրցանակ է ստացել Էկտորաս Տարտանիսը (Գերմանիա/Հունաստան)՝ մրցույթի առաջին փուլում Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոյի լավագույն մեկնաբանության համար։ Դիրիժոր Յուրի Դավթյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել Յունա Չժոնին (Հարավային Կորեա)՝ մրցույթի երկրորդ փուլում Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար։ Լեհաստանի Օլշտին քաղաքի Ֆելիքս Նովովեյսկու անվան Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հատուկ մրցանակ է ստացել Ալեքսանդր Իրադյանը (Հայաստան/Գերմանիա), որը մրցանակակրին հնարավորություն կտա 2021-2022 թթ. համերգաշրջանի ընթացքում ղեկավարել սիմֆոնիկ համերգ՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Իեն Նիդերհոֆերը։
Մրցանակաբաշխությունից հետո Դաիչի Դեգուչին նշել է, որ երջանիկ է հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալ ժյուրիին, արդեն ընկերներ դարձած մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին, նվագախմբի երաժիշտներին։ Նա նշել է, որ որպես երաժիշտ նվագախմբի կազմում կատարել է Խաչատրյանի «Գայանե» բալետը, սակայն որպես դիրիժոր առաջին անգամ է ներկայացնում խաչատրյանական երաժշտությունը։ Դեգուչին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ներկայացրել է հատված Խաչատրյանի Թիվ երկու սիմֆոնիայից։ Ի դեպ, Խաչատրյանի տուն-թանգարանն առաջին մրցանակակրին հնարավորություն էր ընձեռել գալա համերգի ընթացքում հանդես գալ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով։
Մրցույթի ժյուրիի նախագահ Հովհաննես Չեքիջյանն ընդգծել է, որ մրցույթն անցել է բարձր մակարդակով։ «Խաչատրյանը անուն է, որով հպարտանում ենք։ Եվ մեծ պատիվ է ունենալ նրա անունը կրող այսպիսի բարձրակարգ մրցույթ և այսպիսի հիանալի մասնակիցներ՝ մրցույթի շրջանակում»,- ասել է Հովհաննես Չեքիջյանը և հավելել, որ մրցանակակիրների ընտրությունը բավականին բարդ էր։
Ժյուրիի մյուս անդամները նույնպես տպավորված էին Խաչատրյանի անվան մրցույթով։ Գրեմմի մրցանակի առաջադրված թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին շեշտել է, որ շատ հպարտ է մաս կազմել այս մեծ իրադարձության և լինել պատվավոր ժյուրիի անդամ։
Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր, դիրիժոր Փիթեր Սթարքն էլ նշել է, որ Երևանում անցկացվել է երաժշտությամբ պարուրված ֆանտաստիկ շաբաթ։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր դիրիժոր պետք է հիշի այս մրցույթը և պատասխանատվությամբ վերաբերվի հետագա գործունեությանը։
Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, շնորհավորելով մրցույթի դափնեկիրներին, վստահություն է հայտնել, որ նրանց սպասվում է մեծ ապագա։ Նա շնորհակալություն է հայտնել նաև մրցույթի կազմակերպիչներին, քանի որ Խաչատրյանի անվան մրցույթի միջոցով Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր մշակույթի մակարդակը, ինչը խիստ կարևոր է:
Ժյուրիի բոլոր անդամները հատկապես շեշտել են պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերը մրցույթի ընթացքում. նվագախումբն ամբողջ ստուգատեսի ընթացքում մասնակիցների հետ հանդես է եկել լայն երկացանկով՝ երիտասարդ դիրիժորներին իրենց ամբողջ ներուժը վեր հանելու և ժյուրիին լավագույնս ներկայանալու հնարավորություն տալով։
Նշենք, որ ժյուրիի երկու անդամներ՝ դիրիժոր Ջորմա Պանուլան և Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, ժյուրիի աշխատանքին մասնակցում էին հեռավար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Նպատակ Քննարկել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը կրթության մեջ, բացահայտել դրանց հնարավորությունները և առկա մարտահրավերները, ինչպես նաև հասկանալ՝ ինչ պայմաններում և ինչ ձևաչափով կարող են դրանք առավել նպաստել ուսուցման որակի բարձրացմանը…
արգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք մեր հայրենիքի ջրային ռեսուրսները: Սևանա լիճը ոչ միայն բնական հարստություն է, այլև էկոլոգիական կարևորագույն խնդիր, որի շուրջ…
«Վերջերս 8-րդ դասարանի աշակերտների հետ իրականացնում էինք եռալեզու նախագիծ՝ «Աշխարհի իմաստնությունը դարձվածքներում»: Նպատակն էր գտնել հայերեն, անգլերեն և ռուսերեն համարժեք իդիոմները և ներկայացնել դրանց մշակութային տարբերությունները: Սկզբում աշակերտները դժվարանում էին.…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց